Рубрика: Էկոլոգիա

Ջրի մակարդակից ցածր երկիրը․․․

Նիդերլանդները գտնվում է Արևելյան Եվրոպայում, երկրի արևելյան և հյուսիսային մասերը սահմանակցում են Հյուսիսային ծովի հետ։ Նիդերլանդների տարածքի մեծ մասը առաջացել է չորացումների պատճառով և բնակչության 60% ապրում է ջրի մակարդակից ցածր տարածքներում։ Տարածքի 18% ջուր է և Նիդերլանդները աշխարհի ամենախոնավ երկրներից է։ Երկրի միջով անցնում է երեք խոշոր գետեր, որոնցից ամենախոշորն Հռենոսն է։

Նիդերլանդների մեծագույն խնդիրն է ծովի մակարդակի բարձրացումը, որը տեղի է ունենում գլոբալ տաքացման պատճառով։ Դեռ հնագույն ժամանակներից սկսած, տարբեր ժողովուրդներ Նիդերլանդների տարածքում պայքարել են ջրհեղեղների դեմ։ Ամենախոշոր ջրհեղեղը տեղի է ունեցել 1287թ․, որի ժամանակ մահացել է 50․000 մարդ։ Դարերի ընթացքում Նիդերլանդները չորացրել են հազարավոր կանալների, դամբերի, ջրապոմպերի և ջրհանների միջոցով (ավելի վաղ ժամանակաշրջանում հողմաղացի միջոցով)։

Каскад мельниц в сравнении с современной насосной системойՄիջնադարում Հոլանդացիները ստեղծեցին այս պոլդեռները, որոնք աշխատում էին շլյուզներով և բացվելու դեպքում ամբողջ ջուրը ցամաքում էր։

 

20-րդ դարում Նիդերլանդերը կատարելագործեցին պոմպերը, դամբերը և կառուցողական տեխնիկաները։ 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի վերջ իրականացվել է ջրհեղեղներից պաշտպանման մի քանի նախագծեր և  պաշտպանողական դամբերի երկարությունը հասնում է մինչև 3500 կմ։

Զեյդեռզե նախագիծը

Զեյդերզեն պաշտպանական սիստեմա է, որը իր մեջ ներառում էր մակերեսային ջրերի ցամաքում և հողերի դրենաժ (Ցամաքուրդ): Նախագծի հիմնական նպատակներից էր նոր տարածքների ձեռք բերումը և գյուղատնտեսական տարածքների մեծացումը։
File:Zuiderzeewerken-NL.png
1918թ․ Ընդհունվում է  Zuiderzee  ակտը, որը հայտարարում է այդ մաշտաբային նախագծի երեք կարևորագույն նպատակների մասին՝
• Կենտրոնական Նիդերլանդների պաշտպանումը ջրհեղեղներից

• Գյուղատնտեսական պայմնանների բարելավումը

• Ջրային ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործում, աղի ծոցի փոխարեն լճի կառուցմամբ

1927թ․ սկսվում են շինարարական աշխատանքները Աֆլեստդեյկի դամբի կառուցմամբ։ Դամբի լայնությունը 90մ էր, իսկ ծովից բարձրությունը՝ 7,25մ։ Հողերի առաջին չորացումը եղել է 1930թ․ իսկ վերջինը 1967թ․ ընդանուր առմամբ չորացվել է 1650 կմ2 տարածք։

Դելտա նախագիծը

Դելտա նախագիծը առաջացել է Հռենոս գետից և ջրհեղեղներից պաշտպանվելու նպատակով։ Գործել է 1950թ․ մինչև 1997թ, որի ընթացքում կառուցվել է մի քանի դամբեր, շլյուզներ և անձրևվային անջրպետներ։ Հոլանդիայի կառավարությունը Դելտա նախագիծը որակավորում է, որպես ամենակարևոր և նշանավոր նախագծերից մեկը։ Կառուցվել է 2400կմ հիմնական և 14․080 oժանդակ դամբեր։

Գլոբալ տաքացման և ծովի մակարդակի բարձրացման պատճառով դամբերը պետք է ավելի բարձրացնել և լայնեցնել։ Մինչ այսօր Նիդերլանդները քննարկում է հավելյալ պաշտպանական դամբերի և այլ պաշտպանական կառույցների ստեղծման հեռանկարը։

 

 

 

Ամփոփում

Карта Нидерландов в 1300 году и после осуществления проекта ...Արդյունքում, Նիդերլանդի պայքարը բնական աղետների դեմ շարունակվում է։ Սակայն Հոլլանդացիները բավականին ստեղծարար և հնարամիտ են և պատշաճ կերպով պայքարում են այդ աղետների դեմ։ Այս նկարում կարելի է տեսնել թե ինչ փոփոխությունների է բերել վերոհիշյալ Զեյդեռզե և Դելտա մաշտաբային նախագծերը։

Աղբյուրները

https://ru.wikipedia.org/wiki/Дельта_(проект)
https://ru.wikipedia.org/wiki/Зёйдерзе_(проект)
https://ru.wikipedia.org/wiki/Защита_от_наводнений_в_Нидерландах#cite_note-1
https://elligo.ru/nacionalnie_osobennosti/strana-nizhe-urovnya-morya.html
https://nauka.boltai.com/topics/strana-nizhe-urovnya-morya/
The Curious (Youtube)

Рубрика: Էկոլոգիա

Նավթը, որը փրկեց կետերին

Բոլոր մաշկոտանիների և կետանմանների մաշկի տակ առկա է լայն շերտով ճարպեր, որը տարածված է նրանց ամբողջ մարմինով, բացառությամբ վերջավորություններից։ Նրանց մաշկի 50% պատված է ճարպերով, որը ցրտից պաշպտանման ֆունկցիա է կատարում։ Կետորսության առաջին դեպքերը մարդկության պատմության մեջ եղել են մ․թ․ա 1000-800 տարի առաջ, Սկանդինավիայում։ Պատմության ընթացքում սկսած Բասկերից, մինչև Բրիտանացիներ, տարբեր ժողովուրդներ օգտագործել են կետերի ճարպերը տարբեր արդյունաբերական նպատակներով՝ զամշ, տարբեր կաշիներ, լուսավորություն ստանալու համար, իսկ արդեն ավելի ուշ ժամանակաշրջանում՝ 1960-ականներին օգտագործվում էր որպես ավտոմատ փոխանցման տուփի լուծույթ։ Սակայն, 19-րդ դարից սկսած, կետորսությունը բավականին մաշտաբային էր դարձել, և բոլոր խոշոր արդյունաբերական երկրները (օրինակ՝ Հոլլանդիան Օստ-Ինդիայում) խոշոր որսեր էին սկսում։

Ամենախոշոր կետերը ճարպը օգտագործող երկիրը ԱՄՆ էր, 19-րդ դարում, որը անվանում են, որպես՝ <<Կետերի դարաշրջան>> քանի որ նրանց ճարպը օգտագործվում էր ամբողջ երկրի լուսավորությունը ապահովելու համար։ 1846թ․ դրությամբ, ԱՄՆ ուներ 735 նավեր, հատուկ կետորսության համար։ Այսպիսով, նրանք տարեկան արտադրում էին 20մլն սպերմացետ, որը ստանում էին կաշալոտի գլխից։

Կետերի պոպուլյացիան կտրուկ կրճատվեց, որոշ ցեղատեսակներ ոչնչացան (օրինակ մոխրագույն կետերի որոշ տեսակներ)։ Սակայն 1859թ․ Փենսիլիվանիայում Ջոն Ռոկֆելլերը հիմնեց առաջին հորատանցքը, և ստացած նավթը օգտագործեց էժան կերոսին ստանալու համար։ Արդյունքում՝ էժան կերոսինը փոխարինեց կետորսության արդյունաբերությանը և հետագայում այն ընդհանրապես վերացավ։

1931թ․ ԱՄՆ-ում ստեղծվեց կետերի պաշտպանման համաշխարհային կոմիտեն (International Whaling Commission — IWC
1972թ․ Ընդունվեց ծովային կաթնասունների պաշտպանման ակտը, որը արգելեց նրանց դեմ որսերը։
1980-1990թթ․ Նորվեգիան, Իսլանդիան, Կանադան, Գրենլանդիան և Ֆարաերյան կղզիները ԱՄՆ-ի հետ տարաձայնությունների պատճառով ստեղծեցին Հյուսիսային Ատլանտիկայի ծովային կաթնասունների կոմիսսիան։

Աղբյուրներ

https://teknoblog.ru/2019/11/25/102638
https://ru.wikipedia.org/wiki/Китобойный_промысел#История
https://ru.wikipedia.org/wiki/Ворвань

 

Рубрика: Հասարակագիտություն, Uncategorized

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային համակարգը

1․ ի՞նչ է մարդու իրավունքների միջազգային իրավունքը։
Մարդու իրավունքների միջազգային իրավունքը նորմերի և սկզբունքների համակցություն է, որոնք որոշում են միջազգային հանրության համար միասնական մարդու իրավունքները և սահմանում են պետույթունների պարտավորությունը ամրագրել և երաշխավորել դրանք։

2․ որո՞նք են մարդու իրավունքների միջազգանին իրավունքի սկզբունքները։
Մարդու իրավունքների միջազգային իրավունքի սկզբունքներն են՝ մարդու իրավունքներն անօտարելի են և ի ծնե պատկանում են նրան, մարդու իրավունքները հիմնված են հավասարության վրա և երաշխավորված են։ Մարդւո իրավունքները բարձրագույն արժեք են։ Մարդու իրավունքների իրականացումը չպետք է խախտի այլոց իրավունքները։

3․ ի՞նչ է մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպայի խորհրդի համակարգը։
Մարդու իրավունքների Եվրոպայի համակարգը հիմնված է մարդու իրավունքների և ազատույթունների պաշտպանության մասին եվրոպական համաձայնագրի վրա։ Այս համակարգի կարևորագույն փաստաթղթերից են նաև Կտտանքների և անմարդկային կամ արժանապատվությանը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխանման եվրոպական համաձայնագիրը։ Եվրոպական սոցիալական խարտիան և այլն։

4․ Ե՞րբ է ընդունվել Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների։ պաշտպանության մասին եվրոպական համաձայնագիրը։

Ընդհունվել է 1950թ․ Նոյեմբերի 4-ին՝ Հռոմում, գործել է 1959 թվականից։

5․ ի՞նչ իրավունքներ և ազատություններ է պաշտպանում համաձայնագիրը։
Համաձայնագրով պաշտպանվող իրավունքների և ազատությունների շրջանակը բավականին լայն է։ Համաձայնագիրը պարունակում է՝ մարդու կյանքը և առողջությունը պահպանող նորմեր, մարդկանց արժանապատվույթւոնը, անկախությունը և իրավահավասարությունը պահպանող նորմեր, մարդու ինքնաարտահայտման ազատույթւոնը և զարգացումը ապահովող նորմեր, քաղաքական ազատությունները պահպանող նորմեր, անձնական ազատությունը պահպանող և իրավունքների ու ազատույթունների դատական պաշտպանությանն ապահովող նորմեր, գույքային իրավունքները պաշտպանող նորմեր։

Рубрика: Հասարակագիտություն, Uncategorized

Աշխատանքային հարաբերություններ, իրավական կարգավորումը, կողմերը։

1․ ի՞նչ է աշխատանքային իրավունքը
Աշխատանքային իրավունքն իրավական նորմերի համակցություն է, որը կարգավորում է մարդու աշխատանքի սահմանադրական իրավունքը։ Աշխատանքային իրավունքի հիմնական աղբյուրն է աշխատանքային օրենսգիրքն։

2․ ի՞նչ տեղ են գրավում պայմանագրերն աշխատանքային իրավունքում
Աշխատանքային պայմանաքիրը սահմանում է աշխատաժամանակը, հանգստի ժամանակը, վճարումը, աշխատանքային կարգապահումը և այլն։

3․ ի՞նչ են աշխատանքային հարաբերույթունները, և ովքե՞ր են դրա կողմերը
Աշխատանքային են այն հարաբերությունները, որոնք հիմնված են աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա։ Աշխատողն օրենքով սահմանված տարիքի հասած գործունակ քաղաքացին է։ Գործատուն աշխատանքային հարաբերության այն մասնակիցն է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա կամ օրենքով սահմանված կարգով օգտագործում է քաղաքացիների աշխատանքը։

4․ Ովքե՞ր կարող են լինեն գործատու
Գործատու կարող է լինել աշխատանքային իրավունակություն և գործունակություն ունեցող իրավաբանական անձը։ Գործատու կարող է լինել նաև ֆիզիկական անձը։ Գործատու անձի իրավունակությունը և գործունակությունը և գործունակությունը կարգավորվւոմ է քաղաքացիական օրենսգրքով ժ

Рубрика: Հասարակագիտություն, Uncategorized

Քաղաքացիական իրավական պայմանագիր

1․ Ի՞նչ է քաղաքացիական պայմանագիրը։
Քաղաքացիաիրավական պայմանագիրը երկու կամ մի քանի անձանց համաձայնությունն է՝ ուղղված քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն։

2․ Ի՞նչ է պայմանագրի ազատության սկզբունքը։
Երաշխավորում է մի շարք օրենսդրական կանոններով՝ անձինք ազատ են պայմանագիր կնքելու կամ չկնքելու հարցը լուծելիս, պայմանագիր կնքելիս կողմերն ունեն գործընկերոջ ընտրության ազատություն, պայմանագիր կնքելիս կողմերն ազատ են պայմանագրի տեսակի ընտրության և դրա բովանդակության որոշման հարցում։

3․ ե՞րբ է պայմանագիրը համարվում կնքված։
Պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջև պահանջվող ձևով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ։ Այսպիսով պայմանագիրը համարվում է կնքված երկու անհրաժեշտ պայմանների պահպանման դեպքում`
ա) կողմերը պետք է համաձայնության հասնեն պայմանագրի  բոլոր էական կետերի վերաբերյալ։
բ) կողմերի համաձայնությւոնն իր ձևով պետ է պատասխանի այդ տեսակի պայմանագրին ներկայացվող պահանջներին։

4․ ինչպե՞ս է կնքվում պայմանագիրն անմիջական հանդիպումների դեպքում։

Այդպիսի պայմանագրի կնքումը կատարվում է պայմանագրի նախագծի մշակման և ստորագրման ճանապարհով։ Պայմանագիր կնքելուն սովորաբար նախորդում են նախնական բանակցությունները կողմերի միջև, որոնք սկսում են նրանցից որևէ մեկի նախաձեռնությամբ։ Անմիջական հանդիպմամբ մշակված պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրելու պահից։

5․ ինչպե՞ս է կնքվում պայմանագիրը տարբեր վայրերում տնվող կողմերի միջև։

Նախնական պայմանագրային բանակցությունների ընթացքում կարելի է առանձնացնել երկու փուլ, պայմանագիրը կնքելու առաջարկն անելու փուլ և այդ առաջարկն ընդունելու փուլ, այդ փուլը անվանում են օֆերտա իսկ երկրորդը՝ օֆերենտ։ Նման կարգով պայմանագիրը կնքվում է նամակի, հեռագրի, ֆաքսի և այլ միջոցներով։

Рубрика: Հասարակագիտություն, Uncategorized

Քաղաքացիական պարտավորութույուն

1․ Ի՞նչ է քաղաքացիական պարտավորությունը։
Քաղաքացիական պարտավորությունն դա իրավահարաբերություն է, որի մեկ կողմը պարտավոր է մյուս կողմի օգտին կատարել ինչ-որ գործողություն, լինի դա գումարի տեսքով, գույի թե ծառայության մատուցման։

2․ Ի՞նչ է պարտավորության իրական կատարման սկզբունքը։
Պարտավորությունը պետք է կատարել բնեղենով, այսինքն՝ պարտապանը պարտավոր է կատարել պարտավորության բովանդակությունը կազմող գործողությունը։ Իրական կատարումն ապահովող հատուկ միջոցներից է պարտավորությունը կատարելուց հետո միակողմ հրաժարվելու անթույլատրելիությունը։

3․ Ի՞նչ է պարտավորության պատշաճ կատարման սկզբունքը։
Պարտավորություններն պետք է կատարվեն պատշաճ՝ պարտավորության պայմաններին, իրավական նորմերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպում գործարար շրջանառության սովորություններին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան։

4․ Որո՞նք են պարտավորության կատարման ապահովման եղանակները, և ո՞րն է դրանց նշանակությունը։

Հիմնական միջոցը, որ պարտապանին ստիպում է կատարել պարտավորությունը, խախտմամբ պատճառված վնասների հատուցման սպառնալիքն է։ Սակայն պարտատիրոջ համար դա բավարար չէ, քանի որ ամեն անգամ նա պետք է ապացուցի իր կրած վնասի չափերը և դրա պատճառները։ Բացի այդ հաճախ պարտապանը չի ունենում համապատասխան միջոցներ, որպեսզի հատուցի պարտատիրոջ վնասները։ Այդ պատճառով օրենքով սահմանված են պարտավորության լրացուցիչ եղանակներ՝ գրավ, երաշխավորւոյթան պայմանագիր, երաշխիք, կանխավճար, պարտապանի գույքի պահում, տուժանք կամ տույժ։

Рубрика: Uncategorized

Մեդիագրագիտությունը ուսանողի համար

Մեդիագրագիտությունը բավականին կարևոր դեր ունի 21-րդ դարում, ինֆորմացիայի այս դարաշրջանում բարդ է տարբերել քարոզչական հոդվածը՝ գրագետ և անկախ հոդվածից։ Ըստ՝ Worldometers-ի աշխարհում հրապարակվում է օրեկան մոտ 5000 գիրք, տարածվում է 300․000․000 թերթ, արդյո՞ք հնարավոր է այս մեծաքանակ ինֆորմացիան առանձնացնել մի քանի մասի։ Հնարավոր է, սակայն յուրաքանչյուրը ինքն է որոշում կարդալ վերլուծական, քննադատական, գիտական աշխատանքներ թե՝ բավարարվել ԶԼՄ-ների ամպագոռգոռ վերնագրերով։

Ինֆորմացիայի աղբյուրներ

Քանի որ Հայերեն նյութերը սակավաթիվ են, օգնության են գալիս Ռուսերենը և Անգլերենը։ Ռուսերենով աշխատությունները շատ են, սակայն կարելի է գտնել միայն ռուս դասավանդողների և գիտնակաների աշխատությունները, երբեմն նույնիսկ ԱՊՀ երկրներից աշխատություններ։ Իրավիճակը այլ է Անգլերեն լեզվի հետ, կարելի է գտնել ամենատարբեր նյութեր, սկսած եվրոպական դասավանդողներից, մինչև Աֆրիկա և Ասիա։

Ռուսերեն

Cyberleninka-ն Էլեկտրոնային գիտական գրադարան է, որտեղ առկա են՝ գիտական աշխատություններ, մասնագիտական ամսագրեր, հոդվածներ և այլ կարևոր գրականություն։
Առավելությունները։
+ Հիմնված է Ազատ Գիտություն պարադիգմի վրա։
+ Creative Commons իրավունքներ, որը թույլատրում է տվյալ դեպքում ինֆորմացիայի ազատ օգտագործումը և տարածումը։
+ Պարզ որոնման համակարգ, կարելի է գտնել յուրաքանչյուր նյութ ընդհամենը գրելով  բանալի բառը որոնման հարթակում։
+ Ներբեռնելու հնարավորություն։

7universum-ը ավելի պրոֆեսիոնալ և մասնագիտացված աղբյուր է, որտեղ կարելի է գտնել անենատարբեր պրոֆեսորների և դոցենտների մասնագիտական վերլուծությունները։
Առավելությունները։
+ Մասնագիտացված ամենամսյա ամսագրեր (Առկա է փոստագրում)։
+ Creative Commons։
+ Բոլոր ամսագրերը/հոդվածները/աշխատությունները ստանում են ISSN, УДК և ББК պիտակավորումներ։

Թերությունները։
— Բարդ և անհասկանալի ինտերֆեյս։
— Որոնման անհասկանալի ալգորիթմ։

eLibrary -ն գործում է արդեն 20 տարի, այդ ընթացքում հրապարակվել է 69790 ամսագրեր և 6 մլն հոդվածներ ամենտարբեր թեմաներով։ Բացի այդ ամենից, հրապարակվում են գրքեր, հավաքածուներ և այլն։
Առավելություններ։
+ Որոնման պարզ և որակյալ ալգորիթմ։
+ Մեծաքանակ հոդվածներ/նյութեր/աշխատություններ։
+ Գրքերի առկայություն։

Թերություններ։
— Ոչ ամբողջական Creative Commons։
— Բարդ և անհասկանալի ինտերֆեյս։
— Բաժինների բացակայություն։

Անգլերեն

 

Ieeexplore-ն լայնածավալ էլեկտրոնային գրադարան է անգլերեն լեզվով, որտեղ ամսեկան ավելանում է 20․000 հոդվածներ և այլն։ Ընդհանուր հաշվով կայքում առկա է 6 մլն․ տարբեր նյութեր։
Առավելությունները։
+ Պարզ որոնման համակարգ։ 
+ 425 առցանց կուրսեր։
+ Գիտական հոդվածներ ամբողջ աշխարհից։

Թերությունները։
— Մասամբ վճարովի նյութեր, որը հակասում է Ազատ Գիտության սկզբունքներին։
— Գովազդ։

OpenLearn-ը լավագույն ուսումնական կայքերից է, որտեղ առկա է այն առավելությունները, որոնք վերևում նշված են։
Առավելությունները։
Պարզ որոնման համակարգ։
+ Առցանց կուրսեր։
+ Creative Commons։
+ Գրքերի առկայություն։
+ Հիմնված է Ազատ Գիտություն պարադիգմի վրա։

 

Այլ աղբյուրներ և օգտակար կայքեր

Google.scholar — ը հետազոտական կայք է, որտեղ գրելով բանալի բառը կարելի է գտնել գրականություն, ցիտատներ, գրքեր և այլն։

TheBritishLibrary-ն աշխարհի ամենամեծ գրադարանն է, որտեղ առկա են՝ թերթեր, արխիվներ, փաստաթղթեր, գրքեր և այլն։

Findout Անվճար մասնագիտական նյութեր և դասընթացներ, առկա է  88 առարկա։

CSIAM-ը հայկական բաց գիտության համկարգ է, որտեղ հրապարակվում են հոդվածներ, ամսագրեր, հայ պրոֆեսսորների և դասախոսների գիտ․աշխատություններ։

Рубрика: Պատմություն

Շումերներ

          Շումերների ծագումը

 

Շումերների ծագումը անհայտ է, սակայն հայտնի է, որ նրանք տարածված են եղել Մերձավոր Արևելքում։ Շումերները ապրել են ՎԲԴ-ում¹ մ․թ․ա 4 հազարամյակի կեսերում, հարավային Միջագետքում՝ Եփրատ գետի ափին։ Պատկանում են վաղ պետական կազմավորման շարքին և համարվում են քաղաք-պետություն։ Շումերական խնդիրը դեռ արդի է, 19-րդ դարից սկսած ուսումնասիրությունները չեն բացահայտել նրանց ծագումը և լեզուն։ Ըստ՝ Վ․Էմելյանովի կան իրատեսական պատճառներ և փաստեր, թե ինչու է այդ խնդիրը դեռ արդի, մեջբերում նրա խոսքից <<Օպերտ Յուլիուսը 1869թ․ երբ հրապարակեց իր հայտնի աշխատությունը Շումերների մասին, նշեց նրանք երկրորդ ազգն է, ով զբաղեցրել է Հին Միջագետքը։ Նա ենթադրեց որ Շումերական լեզուն առաջացել է Տուրանականից, այսինքն թուրքա-մոնղոլականից։ Հետևաբար նրանք եկել էին արևելքից։ Նրանց ծագման մասին այս դարերում ձևավորվել է տարբեր տեսակետներ, ոմանք ասում են, որ Շումերները չէին հանդիսանում արմատներով Միջագետքից և եկել էին Սեմիտներից հետո, այսպիսի վարկած է առաջացել 19-րդ դարի վերջին։ Քիչ անց իրավիճակը փոխվեց և գիտնակաները սկսեցին մտածել, որ Շումերները արմատներով Միջագետքից են, հիմնվելով մարդաբանական նշանների և նրանց մշակույթի վրա։ 1940-ական թվականներին հայտնի Շումերոլոգ Կրամերը առաջ բերեց նոր հիփոթեզ, որ Միջագետքի առաջին բնակիչները Իրանական սարերից էին եկել, այնուհետև եկել են Սեմիտները և վերջում Շումերները>>²։ Այսպիսով Շումերների ծագման խնդիրը դեռ արդի է։ Շումերները առանձին էթնոսի ներկայացուցիչ չեն հանդիսանում, քանզի մնացորդների և գերեզմանոցների հետազոտություններից անհնար է հաստատել դա։

 

Շումերերենը(Սումերերենը) 

 

Վերոհիշյալ Սամուել Կրամերը գրում է <<Շումերերենի վերծանումը հնարավոր դարձավ Սեմիտա-աքքադերենի ուսումնասիրությունից հետո, ավելի վախ հայնտի որպես՝ Ասորերեն կամ Բաբելոներեն, որը ինչպես Շումերերենը՝ օգտագործում էին սեպագրերը>>³։ Շումերերենը կցական լեզու է և չի պատկանում որևէ լեզվաընտանիքի, այդ իսկ պատճառով տեղեկությունները սակավ են։ Մարդիկ վերծանել են առանձին բառեր և հնչյուններ, բայց ընդհանուր լեզուն վերծանած չէ։ Իսկ Սամուել Կրամերի ենթադրությունները միայն ավելի խցանեցին Շումերական հարցը։  Անտոնովա Լյուդմիլա գրում է <<Շումերները սկզբում հիերոգլիֆներ էին օգտագործում, տարատեսակ նկարներ, որոնք կոնկրետ նշանակություն ունեին։ Հետագայում տեղի ունեցավ Շումերերենի սիմվոլների այբենական զարգացումը, որը մ․թ․ա 3-րդ հազարամյակում բերեց սեպագրերի ստեղծմանը>>⁴ այսպիսով Շումերները նվիրեցին մեզ սեպագրությունը, որը բաղկացած էր 800 սիմվոլներից։

 

Шумеро-Аккадская культура. Язык. Письменность
(նկարը պատկանում է https://helpiks.org/2-73759.html այս էջին)

 

Շումերական կյանքը, հայտնագործությունները և մշակույթը

 

Շումերական առաջին քաղաքը՝ Էրիդու-ն էր, իսկ ամենախոշորը՝ Լագաշը, որը ներկա ժամանակում գտնվում է Իրաքի հյուսիսային հատվածում։ Այնտեղ Շումերների կենսական գործունեությունը սկսել է մ․թ․ա 5000-4000 տարի առաջ։ Շումերները իրենց երբեք չեն անվանել <<Շումեր>> ձևով, այդ տերմինը ծագել է  19-րդ դարի հետազոտությունների ժամանակ, նրանք իրենց անվանել են <<Սևագլուխներ>> կամ <<քաղաքի որդիներ>>։ Շումերների տարածքը կազմում էր 10․000 քառ․կմ, կլիման չոր և անբարենպաստ էր հողագործության համար։ Առկա է տեսակետ , որ Շումերները առաջին քաղաքակրթության ներկայացուցիչներն էին, չնայած որ ցորենային մշակույթը նրանց հասել էր հին Էլամից։ Շումերները մարդկությանը պարգևեցին գարեջուրը, տարբեր արձանագրություններում նկատվում են գարեջրի բաղադրատոմսեր և հիշատակումներ։

Շումերական սեպագիր բաղադրատոմս գարեջրի մասին մ․թ․ա 2050թ․

Շումերները բավականին ստեղծարար ժողովուրդ էին, նրանք հողագործության մշակույթից ստեղծեցին մի նոր մշակույթ՝ գարեջրի պատրաստումը։ Բացի դրանից ստեղծելով գարեջուրը և արձանագրություններ թողնելով դրա մասին, նրանք ստեղծեցին բաղադրատոմսերի մշակույթը, որը շատ մեծ դեր է զբաղեցնում ժամանակակից հասարակության մեջ։ Գարեջրի մշակույթը չսահմանափակվեց բաղադրատոմսերի և ալկոհոլային խմիչքների գյուտով, սառը գարեջուրը Միջագետքի շոգ պայմաններում Շումերների փրկությունն էր, այսպիսով նրանք սկսեցին հավատալ և ստեղծեցին իրենց մշակույթի ամենանշանավոր աստվածուհուն՝ Նինկասյաին, ալկոհոլի և մասնավորապես գարեջրի աստվածուհուն։ Բայց դա դեռ ամենը չէր, քանի որ ցորենի և ջրի խարնուրդը բավականին դժվար է խմել, նրանք օգտագործում էին ձողիկներ դա խմելու համար, այսպիսով ստեղծելով գարեջուրը Շումերները ստեղծեցին 4 նոր գյուտեր, որոնք նշանավոր դեր ունեն մեր հասարակության մեջ։ 

Շումերները գրերից բացի ստեղծեցին գրականությունը և միֆոլոգիան։ Շումերական առաջին քաղաքը Էրիդու-ն էր և հենց այդտեղ էլ ծնվում է Շումերական միֆոլոգիան։ Ըստ՝ առասպելի Էրիդու քաղաքի մոտ գալիս է մի նավակ, որը հանդիսանում էր Ենկի(Ինկի) ջրի աստծո, ջրային տունը։ Նա գալով գետի ափին, սկսեց ուսուցանել մարդկությանը։ Այդպես ստեղծվեց Ենկի(Ինկի) աստծո անձի պաշտպանմունքը։ Կարելի է նկատել, որ հին հունական միֆոլոգիայի կոնցեպցիան համապատասխանում է Շումերական միֆոլոգիային։ Օրինակ նույն ընդերքը, Շումերները ընդերքը ներկայացնում էին որպես ամենացածր աշխարհը, որտեղ բնակվում էին հրեշները, իսկ հին հունական միֆոլոգիայի մեջ  անդունդը դա՝ Տարտարոսն էր, որտեղ ինչպես մեզ հայտնի է Ուրանոսը(Երկինքը) բանտարկել էր իր և իր կնոջ՝ Գեայի երեխաներին, 50 գլխանի և 100 ձեռքանի հրեշներին։ Ինչպես նաև համաշխարհային ջրհեղեղի միտքը, կրկին պատկանում է Շումերներին։ Հույները Ուրանոսին՝ երկնքի աստծուն նույնպես վերցրել են Շումերական միֆոլոգիայից Ան(Անու)-ն, հանդիսանում էր երկնքի աստվածը։ 

Բացի այդ ամենից նրանք մեզ տվեցին պատմության ուսումնասիրությունը և առաջին պատմական փաստաթուղթը՝ Նիպուրական արքաների ցանկը։ Շումերները հիմք դրեցին աստղագիտությանը, նրանք սեպագիր արձանագրություններ են թողել աստղերի ուսումնասիրության մասին և բացի դրանից ստեղծեցին աստղագուշակությունը: Նույնիսկ Աստվածաշունչը, պարունակում է Շումերական տարրեր, օրինակ Աբրահամը եկել է հենց շումերական Ուր քաղաքից։

Այպիսով Շումերները առավելագույն չարչարաքն են ներդրել մարդկության զարգացման մեջ, ստեղծելով սեպագիր գրերը, գարեջուրը, փաստաթուղթը և այլն։ Շումերների մշակույթի ազդեցությունը նկատվում է մարդկության համար առավելագույն կարևոր գրերի, առասպելների և մշակույթի մեջ։ Շումերական մշակույթը մարդկությանը տվեց Գիլգամեշի էպոսը, Աքքադյան և Բաբելոնական մշակույթի առանձին տարրեր։

 

 

 

Օգտագործված գրականություն և տերմինաբանություն

 

ՎԲՀ¹ — Վաղ բրոնզե դար,  մ.թ.ա 3500—2000 թթ.
² — Մեջբերում Վ․Էմելյանովի հարցազրույիցից
³ — Ս․Կրեմեր, <<Շումերներ, առաջին քաղաքակրթությունը աշխարհում>> գլուխ առաջին
⁴ — Ա․Լյուդմիլա, <<Շումերական սեպագրեր>>

Հոդվածներ  Շումերները (Всемирная история энциклопедия), Շումերա-աքքադայան մշակույթՇումերների սեպագրությունը (Природа земли)

 

 

Рубрика: Գրականություն

«Պատերազմը հայտարարված է», «Մայրը և Գերմանացիների կողմից սպանված գիշերը», «Ձե՛զ»․ Վլադիմիր Մայակովսկի (վերլուծություն)

<<Պատերազմը հայտարարված է>>

1914թ․ Հուլիսի 20, Ռուսական կայսրությունը, աջակցելով Սերբիային, պատերազմ է հայտարարում Ավստրո-Հունգարիային։ Նույն օրը Մայակովսկին գրում է այդ ակնարկը։ Բանաստեղծությունը սկսվում է թերթի վաճառականից, ով բղավում է օրվա լուրերի մասին։ Շարունակվում և զարգանում են իրադարձությունները բացառապես պատերազմի անմարդկային բնույթի վերաբերյալ։ Ստեղծագործությունը առավելագույնս պարուրված է գեղարվեստական տոներով, ի տարբերություն <<Ձե՛զ>> բանաստեղծության, Մայակովսկին ավելի ստեղծագործական է գտնվել։ <<Աստղերի արցունքներ>>, <<Անցորդների կողմից տրորված խիղճ>> տեքստը մեծամասամբ բաղկացած է մաքսիմալիստական տողերից, ծայրահեղությունից դեպի ծայրահեղություն։ Մայակովսկին բանաստեղծությունը  ավարտում է թերթավաճառի խոսքերով, կրկնվում են արյան մասին տողերը նույնպես։

<<Մայրը և Գերմանացիների կողմից սպանված գիշերը>>

Հակապատերազմական թեման շարունակվում է այս բանաստեղծությամբ, որը գրվել է 1914թ․։ Բանաստեղծությունը սկսվում է մութ քաղաքի փողոցներից մեկում, որտեղ արտասվում էին մայրերը։ Ձայն է հնչում՝ <<Փակեք թերթերի աչքերը>> և միաժամանակ պատմությունը տեղափոխվում է դեպի նամակ, որը գրել էր մի զինվոր իր մոր համար։ Նամակը սկսվում է գեղարվեստական ոճով և Մայակովսկին երեք անգամ օգտագործում է <<ծուխ>> բառը։ Որդին պատմում է վնասված գիշերվա մասին, ներկայացնում է այնպես, կարծես թե դա վերացական չէ։ Գիշերը նկարագրվում է որպես վիրավոր զինվոր, որը արտասվում էր Վարշավայի վրա, իսկ աստղերը բղավում էին՝ <<Սպանված է, սիրելիս>>։ Այնուհետև բանաստեծությունը տեղափոխվում է Կաունաս՝ Լիտվա, որը այրվում և արտասվում էր։ Բանաստեղծությունը ավարտվում է գիշերով, ով առանց ոտքերի և ձեռքերի էր մնացել։ Հնչում է զանգը և վախից սպիտակած մայրը զգում է այդ վատ լուրը։ <<Ախ փակե՛ք, փակե՛ք թերթերի աչքերը>>։ Ամբողջ բանաստեղծության մեջ Մայակովսկին անընդհատ կրկնում է նույն բառերը, 2 անգամ դագաղ բառը, նույնքան՝ գիշերն ու փողոցը։

<<Ձե՛զ>>

Մայակովսկին այս բանաստեղծությունը գրել է 1915թ․ փետրվարին, երբ նա կամավորական դիմում էր ուղարկել Ռուսաստանի կայսրական բանակին։ Նրան մերժել էին քաղաքական հայացքների պատճառով։ <<Ձե՛զ>> բանաստեղծութոյւնը ուղղված է Ռուսական կայսրության վերին ստրատային։ Առաջին իսկ տողերից Մայակովսկին, ինչպես յուրաքանչյուր բոլշևիկյան գաղափարների կրող, մատնացույց է անում դասակարգային տարբերությունը, կայսրության չինովնիկների և սովորական բանվորների միջև։ Հաջորդ տողերը Մայակովսկին հատկացնում է այն մարդկանց, ովքեր տանը հանգիստ նստած թերթերից կարդում են, թե ով է ստացել Սուրբ Գևորգի պարգևը (ՌԿ բարձրագույն պարգևներից մեկը)։ Այսպիսով քննադատելով անբաններին և չինովնիկներին, Մայակովսկին նշում է, որ նրանց պատճառով տասնյակ հազարավոր զինվորներ են զոհվել։ Այս ստեղծագործության մեջ Մայակովսկին հեռանում է սատիրայից և լրջորեն մոտենում այդ խնդրին։ Մայակովսկին չի փորձում ծաղրել նրանց, օգտագործելով կոպտագույն բառապաշարը, ընթերցողին փոխանցում է ատելություն և զայրույթ։ Բանաստեծությունը առաջին անգամ հնչել է <<Թափառող շուն>> ակումբի ներսում, որի պատճառով այդ ակումբը շատ մեծ խնդիրներ ունեցավ հետագայում։

Рубрика: Գրականություն

Վլադիմիր Մայակովսկի

Մայակովսկին ծնվել է Բաղդաթ գյուղում, հունիսի 7-ին 1893թ կամ 1894թ¹, նրա մայրիկի կարծիքը և հոր փաստաթղթերը չեն համապատասխանում։ Հայրը՝ Վլադիմիր Կոնստանտովիչ Մայակովսկին, անտառապահ էր, իսկ մայրը Ալեքսանդրան՝ հասարակ Ուկրայնուհի էր։ Չնայաց Ռուսական կայսրության քաղաքացիությանը, Մայակովսկին պնդում է, որ նա իսկական Վրացի է։

Կյանքի վաղ տարիները

1902թ․ ընդունվել է Քութայսի միջնակարգ դպրոց, մեջբերում Մայակովսկու խոսքերից <<Ընդունելիության քննություն, առաջին և երկրորդ աշակերտները գնում են, ամբողջությամբ 5 են ստանում, իմ հերթն է, կարդում եմ Ժյուլ Վեռն, ընդարապես ֆանտաստիկ է, ինչ-որ մորուքավոր իմ մեջ նկատում է նկարչի ունակություններ։ 1904թ․ ռուս-ճապոնական պատերազմ, կարդում եմ բոլոր լուրերը, ոգևորում են կրեյսներների բացիկները, մեծացնում եմ և կրկնօրինակում։ 1905թ․ առաջին ռուսական հեղափոխությունը, քույրս էր եկել Մոսկվայից, հիացած։ Թաքուն տվեց ինձ մի թղթի կծիկ, դա հեղափոխությունն էր, բանաստեղծություն։ Հեղափոխությունը և բանաստեղծությունը միավորվեցին իմ գլխում։ Մահացավ հայրս, թղթեր կարելու ժամանակ ծակեց մատը․․․ Արյան վարակում ²։ Թաղումից հետո, մեզ մոտ մնաց 3 ռուբլի, տեղափոխվեցինք Մոսկվա, չգիտեմ թե ինչու։ Ծանոթներ չունեինք, վարձակալեցինք մի տուն Բռոդուելի փոխոցի վրա։ Ուտելիքի հետ ամեն-ինչ վատ էր, ես և երկու քույրերս սովորում էինք, մայրս պարտավորված էր վարձակալության տալ երկար սենյակները, աղքատ ուսանողներին։ Ընտանիքում փող չկար, ստիպված էի սթափվել և նկարել։ Տեղափոխվեցի 5-րդ գիմնազիայի 4-րդ դասարան, ամբողջությամբ մեկեր էի ստանում, երբեմն երկուսներ։ Բելետրիստիկան չէի ընունում ընդհանրապես, փիլիսոփայություն, բնագիտություն, բայց մասնավորապես մարքսիզմը։ Պարզ հիշում եմ կապուտակ լենինյան երկու տակտիկաները, ինձ դուրեկան էր որ գիրքը մասնատված էր մինչ տառերը, ոչ լեգալ հրապարակման համար>>³։
Նրա մոր՝Ալեքսանդրայի հուշերից ՝ <<Նա գնում էր գիմնազիյա, բայց զբաղված էր այլ գործերով։ Կարդում էր, գլխավորում քարոզը բանվորների միջև։ Նա դարձավ 14 տարեկան, 1907թ․ վերջն էր, մեր լուսավոր տանը հանդիպում էին կուսակցական անդամները։ Նրանց միջև Վոլոդյան նշանավոր համբավ ուներ>>⁴։

1905թ․ Նրան իր իսկ խոսքերով <<դուրս շպրտեցին>> դպրոցից, վարձը չվճարելու համար։

Մայակովսկին որպես Բոլշևիկյան(РСДРП) կուսակցության անդամ

 

1908թ․ ընդունվել է Բոլշևիկյան կուսակցություն, որպես քարոզիչ և հրապարակախոս։ Մարտի 29-ին բռնվեց դարանի վրա և ստիպված կուլ տվեց հասցեներով լի բլոկնոտ։ 1 տարի կատարեց կուսակցական աշխատանք, կրկին նրան ձեռբակալեցին և բռնագրավեցին իր ռեվոլվեռը։ 1908-1909թթ․ նա ձերբակալվել է 3 անգամ, բայց բախտի քմահաճույքով երկու գործերը կարճվել են իսկ մեկը չեղարկվել, այսպիսով բանտում անցակցրել է շատ քիչ ժամանակ։
Մեջբերում Մոսկովյան ոստիկանության բաժնից՝ <<Դիտարկում՝ բոյով⁵ Վլադիմիր Վլադիմիրովիչ Մայակովսկի։ Բոյովը ապրում է Գենայի տանը։ Ժամը 11։20 դուրս է եկել տնից և գնացել է քաղաքացիական տներ նիկոլյան փողոցի վրա, որտեղ անցկացրել է 35 րոպե։ Բոյովը այդտեղ ապրում է, գիշերում է և դիմավորում մարդկանց։>>

Մայակովսկու հուշերից՝ <<Երրորդ ձեռբակալումը։ Չէի ուզում նստել, ապստամբում էի։ Տեղափոխեցին երջանկությունից դեպի Բուտիրկայի իզոլացված բանտախուց։ 11 բուտիրկյան ամիսներ, կարևորագույն ամիսներ էին իմ համար, 3 տարի պրակտիկայից և տեսությունից հետո, նետվեցի բելետրիստիկայի⁶ վրա։ Կարդացի ամբողջ նոր գրականությունը և վերլուծեցի այն։ Դա օտար էր իմ համար։ Փորձեցի ինքս գրել նույնչափ լավ, բայց այլ իրողության մասին։ Ստացվեց տխուր և լացակումաց, շնորհակալություն ոստիկաններին, դուրս գալուց բռնագրավեցին, թե չէ մեկ էլ տեսար հրապարակեցի։ Դուրս եկա տրամադրված, ճիշտ աշխարհայացքով, բայց պետք էր փորձ արվեստի բնագավառում, ես պետք է ավարտեմ դպրոցը>>։

 

Հետկուսակցական Մայակովսկին

 

Բանտից հետո Մայակովսկին որոշում է կանգնեցնել կուսակցական աշխատանքը և զբաղվել ուսմամբ։ 1911թ․ ընդունվում է <<Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան>> միակ ուսումնարանը, որտեղ ընդունեցին առանց ունեցվածքի վկայության։ Ծանոթանում է Դավիթ Բուրլյուկի հետ, ում նկարագրում է այսպես <<հանդուգն տեսքով, լորնետով(лорнет)⁷, հարբեցող է։ Նա հասակակիցներին անցած վարպետի զայրույթ ունի>>։ Մայակովսիկ և Դավիդը հիմնում են ֆուտուրիստական խմբակ՝ <<Հիլեյա>>-ն։ Այդպես էլ ծնվում է ռուսական ֆուտուրիզմը։ Նրա առաջին հրապարակված բանաստեղծությունը կրում էր <<գիշեր>> անվանումը։ Միառժամանակ ընհունվում է պոետների շրջանակ և ուսումնասիրում ֆուտոկուբիզմը։

Գրող Կորնեյ Չուկովսկու հիշողություններից <<իմ և ֆուտուրիզմի հարաբերությունները բարդ էին։ Ես ատում էի նրանց գաղափարը, բայց սիրում էի հեղինակներին և նրանց տաղանդը։ Նրանք հանդիսանում էին իմ կողմից հալածված նիհիլիստական տենդենցիաների կրողը։ Միաժամանակ նրանց շատ գործեր, իմ աչքերում իրական արվեստի գործեր էին։ Մայակովսկին այլ տպավորություն թողեց իմ վրա, ամբողջովին տարբերվող իր ընկերներից։ Էքսցենտրիկայի ֆուտուրիստական պատկերի միջև, ես նկատեցի իրական մարդկային վիշտ, անհամատեղելի իր էստրադային հայտարարությունների հետ>>

1914թ․ լույս է տեսնում նրա առաջին հավաքածուն <<Ես>> անվանմամբ։ Գրված էր ձեռքով և պաշարված Լև Ժեգինի և Վասիլիի Չեկռիգինի նկարներով։ Հետագայում այդ հավաքածուն հայտնվեց մի շարք ֆուտուրիստական պարբերականներում և այլ հավաքածուներում։ Նույն տարում Մայակովսկին ուսումնասիրեց դրամոտուրգիան, բազմաթիվ հրապարակումներ ունեցավ, բանաստեղծություններից մինչև դերասանական աշխատանք։ Մասնակցում է ֆուտուրիստական օլիմպիադային Ղրիմում, իսկ փետրվարին արդեն Բուրլյուկը և Վլադիմիրը հեռացվում են դպրոցից։ Նա սկսում է աշխատել իր նոր պոեմի վրա, որը կոչվում էր՝ <<Ամպերը շալվարի մեջ>> ավելի ուշ այն հրապարակում են և ըստ՝ Վլադիմիր Մայակովսկու, ցենզուրան ամենուր էր։ Սկսվում է առաջին համաշխարհային պատերազմը, իր մտքերը նա արտահայտում է <<Պատերազմը հայտարարված է>> բանաստեղծության մեջ։ Ավելի ուշ՛ 1915թ․ ցանկանում է գրանցվել որպես կամավոր։ Նրան մերժեցին քաղաքական հայացքների համար և Վլադիմիրը նվիրեց ռուսական բանակին մի բանաստեղծություն <<Ձե՛զ>> անվանմամբ։ Պատերազմի ամենաթեժ տարիներին, երբ Ռուսաստանի կայսրության բանակը օրեցօր նահանջում էր, կորցնելով Վարշավան և Բրեստը, Մայակովսկին հակապատերազմական կոչերով էր հանդես գալիս։ Նա գրում է երկու բանաստեղծություն արդի իրադարձությունների մասին, <<Մայրը և Գերմանացիների կողմից սպանված գիշերը>> և <<Ես և Նապոլեոնը>>։ Պացիֆիզմից դեպի հեղափոխություն մեկ քայլ է Մայակովսկու համար։ 1917թ․ հրապարակում է <<Հեղափոխություն․ Պոետոխռոնիկա>> աշխատությունը։ Մարտին գլխավորում է 7 անձից բաղկացած դիվիզիան և ձեռբակալում գեներալ-մայոր Սեկրետեվին։ Ավարտվում է հեղափոխությունը, Մոսկովյան փողոցները թնդում են, իսկ Մայակովսկին գրում է <<Միսերիյու-բուֆֆ>> պիեսը։ Հեղափոխությունը  նոր հաջողություններ է բերում Մայակովսկուն՝ համագործակցում РОСТА⁸-ի հետ, տպագրվում են նրա հոդվածները <<Կոմուննայի արվեստը>> թերթում, ստեղծում է <<Կոմֆուտ>> խումբը։ Ընհանուր առմամբ նա համագործաքցել է 35 թերթի և 57 ամսագրերի հետ (Ըստ՝ Կոսմոմոլյան ճշմարտության)։
Վ․Ի․ Լենինի խոսքերը Մայակովսկու մասին՝ <<Երեկ ես միամիտ կարդացի Մայակովսկու բանաստեղծությունը քաղաքական բովանդակությամբ։ Ես չեմ հանդիսանում նրա գրական գործունեության երկրպագուն, բայց լիովին ընդունում եմ իմ անտեղյակությունը այդ ոլորտում։ Երկար ժամանակ ես չէի զգացել այդպիսի հաճույք, ադմինիստրատիվ և քաղաքական տեսանկյունից։ Իր բանաստեղծության մեջ նա ծաղրում է նիստերը, ծիծաղում  կումունիստների վրա, քանզի նրանք միշտ նիստերի են։ Անկարող եմ քննադատել նրա պոեզիան, բայց քաղաքական տեսանկյունից, պնդում եմ, որ նա լիովին ճիշտ է>>։ 1922-1928թթ․ Մայակովսկին սկսում է ճամփորդել, որտեղ գրում է հանրահայտ քննադատական ակնարկներ և բանաստեղծություններ <<Ինչպե՞ս է աշխատում դեմոկրատական հանրապետությունը>>, այդ ակնարկի մեջ նա քննադատում է Լատվիայի ամբողջ գործունեությունը, սկսած միֆական ժողովրավարությունից մինչև <<ազատ խոսքի իրավունք>>։ 1929-1930թթ․ հրապարակում է երկու սատիրայիկ պիեսաներ <<Կլոպը>> և <<Բաղնիքը>>։

Մայակովսկու ինքնասպանությունը

1930թ․ Ամենաանհաջողն էր Մայակովսկու կյանքում, նա տառապում էր հիվանդություններով։ <<Աշխատանքի 20 տարիներ>> ցուցահանդեսը Մայակովսկու համար ճակատագրական էր, ոչ ոք նշանավոր գրողներից և գործիչներից չայցելեց այն, դա մեծ հարված էր Մայակովսկու հոգեբանական աշխահհին։ Քիչ անց, մարտին, անհաջող երկու պրեմերիա եղավ  <<Բաղնիք>> պիեսի և <<Կլոպ>> ցուցադրությունը։ Ապրիլին <<Մամուլ և հեղափոխություն>> ամսագիրը կրճատում է նրա հոդվածը և հեռացնում <<Պրոլետարիատի Մեծ գրողի համար, 20 տարվա հասարակական աշխատանքի առիթով>> նախաբանը։ Նրան մերժում են օտար երկիր գնալու վիզայից։

Մահվանից երկու օր առաջ, նա գրեց նամակը, որը սկսում է այս խոսքերով <<Իմ մահվան մեջ ոչ ոքի չմեղադրեք և խնդրում եմ չբանբասեք, հանգուցյալը ատում էր դա>>։ Իր ձախ ձեռքո։ Դոնեցկի գերեզմանոց նրան ուղեկցեցին մի քանի հազար մարդիկ, Ինտերնացիոնալ երգի ներքո։ Նրա դին այրեցին, իսկ ուղեղը հանձնեցին <<Ուղեղի ինստիտուտին>>։

Մայակովսկու դին 1930թ․

____________________________________________________________________________________________

Մեկնաբանություն

¹ — Նրա մայրը՝ Ալեքսանդրան պնդում էր որ Վլադիմիրը ծնվել է 1893թ․ իսկ ըստ նրա հայրիկի աշխատանքային գրքույկի, ծնվել է 1894թ․

² — Այդ դեպքից հետո Վլադիմիրը ձեռք է բերում բակտերիաֆոբիա, նրա ծանոթները ասում էին, որ նա օրեկան մի քանի տասնյակ անգամ լվանում է իր ձեռքերը։

³,⁴ — Մեջբերումներ <<Владимир Маяковский>> Ֆիլմից։

⁵ — Բոյովը նրա մականունն էր, այդպես նրան դիմում էին ոստիկանները։

Բելետրիստիկա⁶  —
 գեղարվեստական արձակ ստեղծագործությունների հավաքական անվանումը։

Լոռնետ⁷ — Ծալովի կոթով միադիտակ։

РОСТА⁸ — Ռուսական հեռագրերի կազմակերպություն

——————————————————————————————————————————

Օգտագործված գրականություն, հոդվածներ և ֆիլմեր

Владимир Маяковский — ГОСТТЕЛЕРАДИОФОНД России (1982թ․)
Маяковский — Самоубийство революции (Дмитрий Быков)
Маяковский, Владимир Владимирович (Википедия)
Русский поэт, драматург, один из крупнейших представителей российского футуризма.
«На груди было кровавое пятно»: как погиб Маяковский