Рубрика: Uncategorized

Որտե՞ղ է գտնվում Մարտիրոս Սարյանի հուշարձանը

Մարտիրոս Սարյանի հուշարձանը գտնվում է Երևանի կենտրոնում ՝ Մարտիրոս Սարյանի անվան պուրակում։ Տեղադրվել է 1986թ․։ Հուշարձանի ստեղծմանը մասնակցել են ճարտարապետ՝ Արթուր Թարխանյանը, որը հայտնի է <<Զվարթնոց>> օդանավակայանի և <<Ռոսիա>> կինոթատրոնի նախագծերով, և քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյանը ով քանդակել է Տիգրան Մեծի, Լեոնիդ Ենգիբարյանի, Արգիշտի արքայի հուշարձաններով։

Մարտիրոս Սարյանի հուշարձանը կառուցված է մարմարից, ընդհանուր բարձրությունը  6 մետր(պլատֆորմայի հետ մեկտեղ), առանձին արձանի բարձրությունը 4 մետր է։ Կառուցումը ավարտվել է 1986թ․ մայիսի 19-ին, նույն տարվա օգոստոսին հիմնադրվել է։

Գոյություն ունի Մարտիրոս Սարյանի ևս մեկ հուշարձան, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, գտնվում է իր հարազադ քաղաք Ռոստովում։ Հեղինակներն քանդակագործ Լևոն Թոքմաջյանն ու ճարտարապետներ Լ․Ջուլաքյանն և Գ․Գրիգորևն են։ Մեծ բետոնե պատվանդակի վրա տեղադրված բրոնզե հուշարձանը ցույց է տալիս ներկապնակն ձեռքն առած նկարչին աշխատելիս։

Оставьте комментарий