Рубрика: Պատմություն

Ռուսաստանի քաղաքացիական պատերազմը

Ռուսաստանի քաղաքացիական պատերազմը սկսել է 1917 թվականի հոկտեմբերին և շարունակվել է մինչև 1922 թվական։ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի նախադրյալները կարելի է անվերջ թվարկել սկսած 1905 թվականի հեղափոխությունից մինչև 1911-1922 թվականների սով, սակայն ընդհանրացնելու նպատակով կարելի է ասել, որ այն առաջացավ քաղաքական, սոցիալական և էթնիկական խնդիրների պատճառով։ Հիմնական ճամբարները բաժանենք երկու խմբի ՝ սպիտակ շարժման և բոլշևիկների, սակայն մենք աչքաթող չենք անում ՝ կանաչ պարտիզաններին, Բասմաչներին և այլոց, ովքեր անկախ այս երկուսից իրենց քաղաքական և սոցիալական գաղափարների համար նույնպես կռվում էին, բայց հաջողության պատճառով և շարժումների սակավաթիվ մասնակիցներ պատճառով, նրանց գործունեությունը չի շոշափվում համընդհանուր պատմության մեջ, ուստի ինքս կարիք չեմ տեսնում դրա մասին մանրամասն գրելու։

Սպիտակ շարժումը կամ «Սպիտակ գործ»-ը, «Սպիտակ գաղափար»-ը տարբեր քաղաքական բլոկների միություն էր, որոնք միավորվեցին ընդեմ սովետական իշխանության, քաղաքացիական պատերազմի ընթացքում։ Այս բլոկի առաջացման շուրջ կարծիքները անթիվ և անհամար են, սակայն կարիք կա ժխտելու ամենանհեթեթները, որպես օրինակ ՝ որոշ մարդիկ համարում են, որ բլոկը ստեղծվել է 1917 թվականի օգոստոսին ՝ Կոռնիլովյան ռազմական խունտայի ստեղծման ժամանակ, սակայն այդ փորձը էլ ավելի բարդեցրեց ժամանակավոր կառավարության իշխանությունը, և իշխանության եկան բոլշևիկները։ «Սպիտակ շարժման» աջակիցներն ու մասնակիցներն էին ՝ Ուկրանիան, բազմաթիվ ռուսական հանրապետություններ, ինչպիսին են ՝ Սիբիրյան Հանրապետությունը, Կուբանի հանրապետությունը և այլն։ Ինչը որ հետաքրքիր է, և կարիք կա նշելու դա ՝ Ալաշ-Օրդայի և մի շարք այլ մուսուլմանական պետությունների աջակցությունն էր «Սպիտակ շարժումին», Ալաշ-Օրդայի դեպքում դա առավել զարմանալի է, քանզի ինքնավար պետությունը, որը իսկզբանե մուսուլմանական ավանդություններով և գաղափարներով լցված էր, աջակցում է ռուսական նացիոնալիստական շարժմանը։

Բոլշևիկների դեպքում ամեն ինչ պարզ է, ուստի նշենք միայն կազմը։ Բազմաթիվ հանրապետություններում և ինքնավար համայնքներում սովետական իշխանությունը հեղափոխական տրամադրություններ ստեղծեց և սատարեց, օրինակ ՝ Ֆինլանդիայի, Ուկրանիայի և նույնիսկ Հայաստանի «քաղաքացիական» պատերազմները, որոնք իսկզբանե բոլշևիկների կողմից հրահրված ազգային անմիասնականության վրա հիմնված կիսահեղափոխություններ էին։ Բոլշևիկներին սատարում էին մի շարք ՝ ինքնավար համայքներ, Մոնղոլիայի ազգային Հանրապետությունը, Ֆինլանդիայի սոցիալիստական և աշխատավորների կուսակցությունը, Պարսկական խորհրդային սոցիալիստական Հանրապետությունը և այլն։


Ինչպես Ռուսաստանի կայսրությունը և Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը, «Սպիտակ շարժում»-ի սպառազինության մատակարարմամբ նույնպես զբաղվում էր Անտանտի շահամոլ պետությունները և այդ էլ դարձավ պարտության հիմնական պատճառը։ Երբ բոլշևիկները անխնա խլում էին գյուղացու ձեռքից ցորենն ու մետաղադրամը, սրանք քաղաքացիական իրավունքների և սեփական ունեցվածքի լոզունգներով փորձում էին հաջողության հասնել։ Արդյունքում բոլշևիկները ստեղծեցին տնտեսական գիգանտ, որը միայն սպառազինություն էր արտադրում և սպառողական ապրանքների մասին նույնիսկ չէին էլ մտածում։ Սակայն բացի չնչին օգնությունից Անտանտը և մի քանի այլ պետություններ ռազմական ինտերվենցիայի միջոցով աջակցեցին «Սպիտակ շարժում»-ը, օրինակ ՝ Իտալիան, Հունաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ճապոնիան, Չինաստանը, Ռումինիան և այլն։


Բաց թողնելով ռազմական գործունեությունը, որը այդքան էլ կարևոր ու որոշիչ չէր, անցնենք արդյունքներին։ Բոլշևիկները հաղթելով սկսում են ներկուսակցական քննարկումները քաղաքական հետագա կյանքի վերաբերյալ, բայց դրանից առաջ մշակվում է սոցիալ-տնտեսական նոր համակարգը ՝ ՆԷՊ-ը, որը գյուղացուն և բանվորին ազատում էր բոլշևիկյան «կոլլեկտորներից»։ Արդյունքում ստեղծվում է Խորհրդային միությունը ՝ տասնյակ ինքնավար համայնքներով և պետություններով։ Անկախություն են ստանում լեհերը, էստոնացիները, ֆինները, հայերը, լատիշները, լատվիացիները և մի քանի այլ ազգեր։ Երկրում սկսում է 1921-1922 թվականների մեծ սովը, որը շուրջ 32 մլն մարդու վնաս է պատճառում։

Աղբյուրները ՝

https://ru.wikipedia.org/wiki/Стороны_в_Гражданской_войне_в_России#«Третья_сила»

https://w.histrf.ru/articles/article/show/grazhdanskaia_voina_v_rossii_1917_1922_gg

Рубрика: Հայոց լեզվի քերականություն

Հայոց լեզվի քերականություն, 24․09․2020

1․Տրված բառերից  որո՞նք են հոմանիշ փառաբանել բառին.

Ներբողել, նպաստել, գովաբանել, օժանդակել, օրհներգել, սատարել, բարեբանել, աջակցել, դրվատել, գովերգել:

   2. Ո՞ր շարքի  ոչ բոլոր  բառազույգերն են  կազմված հականիշներից:

1) վճիտ–  պղտոր, նենգ- ժպտադեմ, հնարամիտ  – անճար

2) համերաշխգժտված, առինքնելվանել, օրինաչափպատահական

3) պիղծ–սուրբ, գաճաճ-բարձրահասակ, ջրարբի –անջրդի

4) պատվարժան-անարգ, գեղատեսիլ – անհրապույր, եդեմ -դժոխք

3. Ո՞ր շարքի  ոչ բոլոր  բառազույգերն են  հականիշներ:

1) ոռոգելի – անջրդի, փառասեր- ինքնասեր, ապառիկ – կանխիկ, վեհանձն – փոքրոգի

2) պիղծ- սուրբ,  ստվարաթիվ – փոքրաքանակ, կանուխ- ուշ, հաշտվել – գժտվել

3) խոժոռվելժպտալ, անհյուրընկալվանատուր, ուռուցիկգոգավոր, թուլանալսաստկանալ

4) սքողված-անթաքույց, վանել- առինքնել, առանցքային – երկրորդական , ընկնել- հառնել

4. Ո՞ր նախադասության մեջ   սղոցելը   փոխաբերական իմաստով չի գործածվել:

1) Միայն երբեմն –երբեմն լռությունը սղոցում էին ինչ-որ հնչյուններ՝ կանացի բարձր ծիծաղ, հարբածների վեճ:

2) Ծուռումուռ փայտը սղոցելով չի հարթվի:

3) Երեխան իր միալար լացով սղոցում էր բոլորի նյարդերը:

4) Հունվարյան խստաշունչ ցուրտը սղոցում էր մուրացիկների ոսկորները:

5. Ո՞ր նախադասության  մեջ փոխաբերական իմաստով գործածված բառ կա:

1) Բարձրադիր սարավանդը շրջապատված էր բնության գեղեցիկ տեսարաններով :

2) Օրիորդն այնպես էր պճնվել, ասես զարդարված տոնածառ լիներ:

3) Պողպատյա կամքի տեր այդ մարդը վշտից  կուչ էր եկել:

4) Ամեն կողմից նրան էին նայում դողէրոցքով ախտահարված մանուկներ՝ խոր ընկած ակնակապիճներով։

Рубрика: Հայոց լեզվի քերականություն

Հայոց լեզվի քերականություն, 23․ 09․ 2020

Վերահաս – առատաձեռն = Ձեռնահաս
Կլանել – Այնուամենայնիվ =  Ամենակուլ
Ինքնամեծար – Տնարար  = Մեծատուն
Անդառնալերիորեն – Վազանց = Անցուդարձ
Դավադրական – Համատիրություն = Տիրադավ
Պաշտոնաթող – Դարձերես = Երեսպաշտ
Տեղաբնակ — Որևէ = Որտեղ
Կոփածո — Ժայռաբեկոր = Ժայռակոփ
Սիրասուն — Տոչորվեկ = Սիրատոչոր
Կտրվածք — Շնչասպառ = Շնչակտուր
Մտամոլոր — Միաձայն = Միամիտ
Շնչահեղձ — Ջրանցք = Ջրահեղձ

Рубрика: Հայոց լեզվի քերականություն

Հայոց լեզվի քերականություն, 21․09․2020

Գտնե՛լ, թե որ շարքերում են բառերը դասավորված այբբենական կարգով։

 1. այգաբաց, այգեբաց, այգեգործ, այգեգործություն, այգեպան
 2. բախտ, բախտավոր, բակ, բաղադրիչ, բաղաձայն
 3. թավիշ, թատերագետ, թարգմանել, թարթիչ, թիթեռ
4. լավատես, լավորակ, լեգենդ, լեռնային, լեռնալիճ
5. երանգ, երանելի, երաշխիք, երաշտ, երգ
6. զանգ, զավակ, զարդարել, զարմանալ, զբաղվել
7. կատու, կարապ, կղզի, հազար, հաղթել
8. անձնական, աստիճան, աստղ, աստղազարդ, աստղանիշ
9. գեղեցիկ, գետեզր, գերկարճ, գինեթաս, գիպս
10. ծանրորդ, կենցաղ, կղմինդր, համար, համարակալել

Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով է կամ ե։
 Այգեվտ, այժմէական, անէական, անպատէն, առէջ, առօրէական, անվրեպ, գոմեշ, գրեթե, դողերոցք, ելևէջ, երբև.…, երբևից…., էլեկտրա….ներգիա, էմալ…, ինչև.…, ինչևից.…, լայն….կրան, խ….ցի, կր….տ, հ…կ, հապճ….պ, հիպոթ….զ, հյուլ.…, հն.…աբան, մանան….խ, մանր…., միջօր.…ական, որև…., որևից…., պո….մ, սեթև….թել, վայր….ջք, տի.…զերք, տոթակ.…զ, տրիոլ….տ, քրիստոն….ական։
 

 Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո։

Ականջօղ, ամանորյա, ամենօրյա, անօգնական, անօթևան, անորոշ, ապօրինի, արծաթազոծ, բացօթյա, բնօրրան, գազօջախ, գիշերուզօր, գիշերօթիկ, զորք, լավորակ, կեսօր, հանապազորդ, հանապազօրյա, հօգս, հօդս ցնդել, հոտնկայս, մեղմորոր, մեղմորեն, միօրինակ,, նախօրոք, ոսկեզօծ, ջրորհնեք, վաղորդայն, վաղորոք, տասնօրյակ, տարորոշել, տափօղակ, օրըստօրե, օրորել։ 

                                                                            
Վարժություն 3։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ը տառը։

Ակ….նդետ, ակ․․․նթարթ, անակ․․․նկալ, անընդհատ, առընթեր, առ․․․նչվել, գույն….զգույն, դասընթաց, դասընկեր, երկընտրանք, ինքնըստինքյան, լուս․․․նկա, խոչընդոտ, կոր..․նթարդ, համընկնել, հյուրընկալ, ձեռ….նտու, ճեպընթաց, մերթ….նդմերթ, նորընտիր, որոտընդոստ, սրընթաց, ունկ….նդիր։

Վարժություն 4։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յա, իա, եա։  Հեքիաթ, ակացիա, բամիա, այծյամ, էներգիա, Անդրեաս, եղյամ, էքսկուրսիա, խավիար, կղզյակ, Սուքիաս, կրիա, միլիարդ, վայրկյան, Բենիամին, մումյա, Սիսիան, փասիան, միմյանց, Արաքսյա, դաստիարակ, լյարդ, քիմիա, օվկիանոս, անցյալ, Ազարյա, Անանիա, Եղիա, Եղիազար, Երեմիա, հեծյալ, Զաքարիա, Մարիամ, Ամալյա, Օֆելյա։ 

Վարժություն 5։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յո, իո, եո։

Ամբիոն, աքսիոմ, բրաբիոն, լեգեոն, հետիոտն, արդյոք, մարմարիոն, թեորեմ, մեդալյոն, միլիոն, ակորդեոն, չեմպիոն, պանսիոնատ, Սրապիոն, տրիլիոն, օրյորդ ավիացիոն, ինդուկցիոն, ամեոբա, քամելեոն։

Վարժություն 6։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության գրելով յ տառը։

Կայուն, հայելի, Միքայել, զրոյական, է….ություն, նայել, վայելել, գայիսոն, է….ակ, ատամնաբույժ, Ռաֆայել, մի….այն, պո….եմ, պո….ետ, մի….ասին, հի….անալ, թեյել, խնայել, հի….անալ, որդի….ական։


Վարժություն 7։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բ, պ կամ փ։ Գաբրիել, սփրթնել, սպրդել, դարբաս, դարբին, շամփուր, երբ, իբրև, խաբել, խարխափել, Հակոբ, համբերել, ջրարբի, համբույր, փրփ.ուր, հապճեպ, հափշտակել, հարբել, նուրբ, շաբաթ, որբ, Սերոբ, ապշել, սուրբ, սրփել, հղպանալ, ուրբաթ, Քերոփ, թպրտալ, աղբանոց, ցայտաղբյուր, եղբայր, ողբ։ 

Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով գ, կ կամ ք։ Անգամ, ավագ, կողպեկ, գոգ, երգ, զուգել, թագավոր, վարակել, թարգմանել, կարապ, կարպ, հագնել, հանքափոր, հոգնել, հոգի, հոգնակի, ձագ, ձիգ, տարերք, ճիկ, ճրագ, մարա.․․, մարգարե, մարգարիտ, փեղք, տրտմաշուք, փողք, նորոգել, շոգ, ոգի, բազրիկ, պատարագ, պարգև, սուգ, արտասուգ, փակցնել, թաքցնել, ուրագ, օգնել, Օքսեն, վարուցանք, քսուկ, օգուտ։

Վարժություն 8։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով դ, տ կամ թ։

Աղոթք, արդար, արդեն, արդյոք, արդյունք, թփուտ, արդուկ, բարդ, բերդ, բուրդ, դադար, դրդել, եր..իկ, երդում, զարդ, լաջվար…., զվարթ, լեր….անալ, լյարդ, խն….իր, խոր….ուբոր…., թուղթ, կարդալ, կենդանի, հաղորդել, պատգարակ, մարդ, նյարդ, սթափվել, թաթերական, Նվարդ, որդ (ճիճու), որ…. (խաղողի վազ), որդի, վարդ, Վարդան, վարդ

ս, վրդովել, օդ, օրիորդ, գնորդ, ժողովուրդ, խրտվիլակ, ընդամենը, ընդհակառակը, փարթամ, ընդհանուր, ընդունակ, ընդունել, ըն….արմանալ։ 

Վարժություն 9։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ձ, ծ կամ ց։

Արձակուրդ, ասացվածք, ընդարձակ, ատաղ….ագործ, գլուխկոնծի, համարձակ, բարձ, բարձել, թխվածք, բարձր, խցկել, առանցք, դաղձ, դարծ, կծկտուր, դեղձ, դեղձանիկ, հանդիպակած, դերձակ, դերցան, խուրձ, ձվաձեղ, հանդերձ, հինավուրց, լպրծուն, հարձակվել, համբարցվել, Համբարձում, փայծաղ, որ…., վարձ, ուրց, փորձ, որ….ւալ, օձ․օձիք։

Վարժություն 10։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ջ, ճ կամ չ։

Աղջիկ, ամբողջ, թարթիչ, աջ, ծխամորճ, առաջ, աչպարար, գոճի, խոչկոր, առաջին, կոչկել, առաջնորդ, արջ, զիջել, թռչել, թրջել, իջնել, կարկաջել, մեջ, միջև, մեջք, ողջ, մուրճ, ողջույն, մահճակալ, առողջ, ոճիլ, կաչաղակ, վերջ։ 

Рубрика: Պատմություն

Սոցիալական արդարությունը և պետական սոցիալիզմը (հոված)

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Սոցիալիզմի էության քննարկումը ու բացահայտումը մեծ դեր ունի ժամանակից աշխարհում, այն ձգտում է բացատրել էգալիտարիզմի բնույթը և անհրաժեշտությունը։ Արևմտյան Եվրոպայում առաջ եկած քննարկումները և պայքարը սոցիալիզմի և կապիտալիզմի միջև ծնում են բազմաթիվ հարցեր, որոնք հմտորեն շրջանցվում են քաղաքական գործիչների կողմից։ Ի՞նչ է սոցիալիզմը, արդյո՞ք էգալիտարիզմը հնարավոր է ժամանակակից աշխարհում, Ի՞նչ է արդարությունը և որտեղ է այն դրսևորվում և բազմաթիվ այլ հարցեր։ Անկասկած, այս հարցերը կարևոր են, սակայն ժամանակակից սոցիալիստները լռում են արդարության էության մասին։ Սոցիալական արդարության հասնելու համար պետք է հստակ պատկերացում ունենալ արդարության էության և դրսևորումների մասին։ Նույնիսկ Արիստոտելը պնդում էր, որ արդարությունը բացարձակ հասկացություն չէ, ուստի նախևառաջ պետք է հասկանալ թե ինչ է արդարությունը, որի մասին քննարկումները նախորդ դարերում սահմանափակվում էին շատ սակավաթիվ եզրակացություններով և պնդումներով ՝ «Արդարությունը դա ՝ հավասարությունն է», «Մասնավոր սեփականության ոչնչացումը առաջացնում է արդարություն» այսպիսով նրանք մեզ հստակ պատկերացում չեն տալիս արդարության մասին։

Ուսումնասիրելով և բացահայտելով սոցիալիստական կարգերի և գործիչների արդարության դրսևորումը, առաջ եկած խնդրի լուծումներից մեկն է, որի արդյուքնում մենք հստակ պատկերացում կկազմենք արդյո՞ք արդար էին սոցիալիստական նախորդ կարգերը և արդյո՞ք անհրաժեշտություն կա նույն ձևով սահմանել արդարությունը և չվերաձևակերպել այն։ Պարզելով արդարության էությունը, մենք սոցիալիզմը այլ կերպ կսահմանենք, որը ավելի համապատասխան և ժամանակից կլինի քան նրա սահմանումը տարբեր կախյալ գործիչների և անձնավորությունների կողմից։ Սոցիալիստական գիտության բազմազանությունը այդ հարցում անհերքելի է, սակայն համընդհանուր սահմանում գտնելը հնարավոր է ճյուղերը բուն սոցիալիզմից առանձնացնելու միջոցով։ Այսպիսով առանձնացնելով սոցիալ-դեմոկրատիան և սոցիալիզմը, սահմանումները ավելի հստակ և մատչելի կլինեն հասարակ ընթերցողի համար․․

Մաս 1․ Բարդությունները <<Սոցիալիզմ>> տերմինի շուրջ

Սոցիալիզմ  տերմինը առաջին անգամ օգտագործվել է ֆրանսիացի փիլիսոփա Պիեռա Լեռույի կողմից 1834թ․, որից հետո պարբերաբար վերաիմաստավորվել և բաժանվել է տարբեր ուղղությունների, ուտոպիստական սոցիալիզմից մինչև քրիստոնեական։ Ինչպես յուրաքանչյուր քաղաքական գաղափարախոսություն, սոցիալիզմը նույնպես ունի բազմաթիվ ճյուղեր։ Որպես օրինակ վերցնենք Իսպանիան և Հյուսիսային Կորեան, երկուսին էլ կարելի է համարել սոցիալիստական պետություն, սակայն նրանք ունեն տարբեր ուղղություններ, առաջինի դեպքում սոցիալ-դեմոկրատիա, երկրորդի՝ Չուչխե։ Մենք արդեն հասկացանք, որ սոցիալիզմն ունի բազմաթիվ ճյուղեր, այսպիսով ընհանուր սահմանում տալը փոքր-ինչ բարդ է, այդ իսկ պատճառով Պոլ Պոտի <<Կարմիր Քմերների>> արյունալի ռեժիմը որոշ մարդիկ համարում են նացիոնալիստական, չնայած նրան, որ այն նաև սոցիալիստական էր։ Այսպիսով մոտավոր սահմանում կարելի է տալ այսպես՝ Սոցիալիզմը տնտեսական և քաղաքական գաղափարների ամբողջություն է, որին բնորոշ է տնտեսության վերահսկումը պետության կամ հասարակության կողմից, հավասարապաշտությունը (էգալիտարիզմ), ընհանուր սեփականությունը, պրոլետարիատի ազատագրումը, պլանային տնտեսությունը, ապադասականացումը և այլն։ Սոցիալիզմին բնորոշ են բազմաթիվ այլ երևույթներ և քաղաքական մոդելներ, օրինակ ՝ պրոլետարիատի դիկտատուռան, շուկայական և ոչ շուկայական տնտեսական մոդելները, ինտերնացիոնալիզմը և այլն, սակայն յուրաքանչյուր սոցիալիստական կարգում կարող են բացակայել որոշ տարրեր, բայց նրանք դեռ համարվում են սոցիալիստական, ինչպես արդեն նշեցի Պոլ Պոտի կարգի վերաբերյալ։

Իսկ ե՞րբ սոցիալիզմը առաջացավ, ո՞վ էր այդ գաղափարախոսության հիմնադիրը։ Ոմանք կպատասխանեն, որ դա Թոմաս Մորի ստեղծած գաղափարախոսությունն է, սակայն դա չի համապատասխանի իրականությանը։ Թոմաս Մորից մի քանի տասնյակ դարեր առաջ Պլատոնի «Պետություն» գրքի մեջ նույնպես կային սոցիալիզմին բնորոշ մտքեր և սահմանումներ, հետևաբար սոցիալիզմը դարերի ընթացքում զարգացում է ապրել և տարբեր գրողներ, փիլիսոփաներ և սոցիոլոգներ զարգացրել և ամրապնդել են այդ գաղափարախոսությունը։ Այս հարցի ճշգրիտ պատասխանը տվել է ֆրանսիական սոցիոլոգ Գուստավ Լեբոնը ՝ իր «Սոցիալիզմի հոգեբանությունը»  գրքի մեջ՝ «Սոցիալիզմի առաջացումը կորել է դարերի խորքում։ Այն նպատակ ուներ ոչնչացնել հասարակական դասակարգերի անհավասարությունը, որը ինչպես անտիկ, այդպես էլ ժամանակակից աշխարհում  իրենից ներկայացնում է նույն օրենքը։ Եթե ամենակարող Աստված կրկին չստեղծի մարդկության էությունը, այդ անհավասարությունը գոյություն կունենա, մինչ գոյություն ունի երկիր մոլորակը։ Աղքատի և հարուստի պայքարը ընդմիշտ շարունակվելու է։ Անրադառնալով նախնադարյան կոմունիզմին ՝ այդ զարգացման ցածրագույն աստիճանին, որը հանդիսացավ բոլոր հասարակությունների սկիզբը, մենք կարող ասել, որ նախնադարում արդեն փորձարկվում էին սոցիալիզմի տարբեր ձևեր, այսպիսով մենք պարզեցինք թե ինչպես է ծագել սոցիալիզմը։ Սոցիալիստական միտքը և գաղափարները վերաիմաստավորել են բազմաթիվ գիտնականներ և փիլիսոփաներ՝ Կարլ Մարքսը, Ալեքսանդր Բակունինը, Ֆրիդրիխ Էնգելսը, Թոմաս Մորը, Միխայիլ Գորբաչովն իր վերակառուցման գաղափարներով և այլոք։ Ինչպես արդեն ասացի՝ սոցիալիզմն ունի տարբեր ճյուղեր, հիմա ուսումնասիրենք դրանք։

Կոլեկտիվ Անարխիզմը – համարվում է սոցիալիզմի հեղափոխական ձևերից մեկը։ Կոլեկտիվ անարխիզմը դեմ է յուրաքանչյուր տիպի մասնավոր սեփականությանը արտադրական ոլորտում, դրա փոխարեն առաջարկում է հասարակության կամ ազատ ասսոցիացիաների կողմից տնտեսական արտադրությունը։ Ուղղության մեծագույն ներկայացուցիչը Ալեքսանդր Բակունինն էր, ով դեմ էր, թե՛ պետական սոցիալիզմին և թե՛ կոմունիզմին։

 Մարքսիզմը – Փիլիսոփայական, սոցիալական, տնտեսական և քաղաքական գաղափարների ընդհանրություն է, որի գլխավոր մասն է կազմում հավելյալ առժույթի, պատմական մատերիալիզմի և պրոլետարիատի դիկտատուռայի մասին ուսմունքը։ Մարքսիզմի գլխավոր գաղափարը կայանում է դասակարգային պայքարի մեջ, նրա պնդմամբ բանվորը կորցրել է իր կապը արտադրված ապրանքի հետ, որի պատճառով այլ դասակարգերը (հիմնականում մանր և սովորական բուրժուազիյան) զրկում են հասարակ բանվորին ինքնազարգացումից և սոցիալական զարգացումից։

Սոցիալ-դեմոկրատիան – քաղաքական գաղափարախոսություն է, որը ծնվել է սոցիալիզմից և փորձում է կապիտալիզմը օգտագործել հանուն բոլորի սոցիալական արդարության, ազատության և իրավունքների։ Այն կողմ է ՝ պոզիտիվ դիսկրիմինացիային, մասնավոր սեփականության պաշտպանմանը, անաշխատունակության դեմ պայքարին, հավասար հնարավորություններ բոլորի համար և այլն։

Մաս 2․  Սոցիալական արդարությունը և սոցիալիստների պատկերացումը դրա մասին

Դարեր շարունակ մարդկությունը ուսումնասիրել և քննարկել է արդարության էությունը։ Այդ հարցի առաջին քննարկողները հույներն էին, սկզբում իրենց դիցաբանության մեջ Զևսի դստեր ՝ արդարության տիտանուհի աստվածուհու ՝ Աստրաիայի անձի պաշտպանմամբ։ Ավելի ուշ այդ հարցը քննարկումների թեմա դարձավ, և Սոկրատեսը փորձեց սահմանել արդարությունը պետության շրջանակներում։ Նրանից հետո նույնը արեց Արիստոտելը, ով ըստ իս առավելագույնս ճշգրիտ սահմանեց արդարությունը և որը դարձավ հասարակության արդարության անբաժան հիմքերից մեկը, նույնիսկ տասնյակ դարեր անց։

Ըստ Արիստոտելի արդարությունը բացարձակ հասկացություն չէ և տարբեր իրավիճակներում ունի տարբեր դրսևորումներ և սահմանումներ, սակայն իր <<Էթիկա>> գրքում  նա առանձնացնում է արդարության երկու ձև՝ հավասարացնող և բաժանողական արդարությունները։

Հավասարացնող արդարության հիմքը հանդիսանում է արիֆմետիկական հավասարությունը, որը օգտագործվում է քաղ․իրավական գործընթացներում։ Իրավական գործարքներում կամ վնասի դեպքում Արիստոտելը նշում է, որ կարևոր է հավասարությունը տույժի և պատժի միջև։ 

Բաժանողական արդարության դեպքում հիմք է հանդիսանում երկրաչափական հավասարությունը, որը նշանակում է ՝ օգուտի արժանի կիսում, հավասար նրանց ներդրումի և աշխատանքի։ Այդտեղ կա անհավասարություն, որն ըստ Պլատոնի և Արիստոտելի ավելի արդար է, քան տարբեր աշխատանքի մեջ տարբեր ներդրումներ կատարած մարդկանց հավասարաչափ գումար կամ ապրանք տալը։ Արիսոտելը ասում է ՝ <<Բաժանողական արդարությունը դա օգուտի և վնասի ոսկե միջինն է, որը սահմանափակում է ինքնակամությունը>> ¹: Ըստ Արիստոտելի արդարությունը առաջանում և զարգանում է բացարձակապես միայն ուսման միջոցով և կարիք ունի երկար հետազոտման ու զարգացման։ Արիստոտելը ասում է, որ ամենակարևոր առաքինությունը դա արդարությունն է, որը հասարակության համար չափազանց կարևոր է։ Քանի որ սոցիալիստական մանիֆեստի հիմքում ընկած է արդարությունը, հավասարությունը և հավասար հնարավորությունները, մենք կուսումնասիրենք Սոցիալիզմի փիլիսոփայական, հոգեբանական, բարոյա-քաղաքական և իրավական էությունները։

Մեջբերվող աղբյուրներ՝

¹Արիստոտել. <<Էթիկա>> էջ 187.


Սոցիալիստների վերաբերմունքը մասնավոր սեփականությանը առավելագույնս ճշգրիտ ներկայացնում է Վլադիմիր Լենինը՝ <<Կա միայն մեկ եղանակ կապիտալի միջոցով բանվորի ստրկացումը կանգնեցնելու համար դա մասնավոր սեփականության ոչնչացնում է, արտադրական գործիքները, գործարանները, հանքերը և հարստությունը պետք է տալ հասարակությանը և վարել սոցիալիստական արտադրություն, որը կկառավարվի բանվորների կողմից>> ¹ առանց մասնավոր սեփականության, բանվորի աշխատանքի սեփականաշնորհումը բարդանում է, և ըստ ՝ սոցիալսիտների, այդպես կատարվում է ապադասականացումը, որը ի սկզբանե դե ֆակտո չի կատարվում, քանի որ առկա են կառավարիչների, տարբեր աշխատավորների և սոցիալական անաշխատունակություն ունեցող դասերի պատճառով։ Որպես օրինակ կարելի է ասել, որ հասարական բանվորը ԽՍՀՄ-ում իրավունք չուներ Կրեմլ մտնելու, իսկ ՌԿ(բ)Կ-ի դեպուտատները և այլոք այդ իրավունքը ունեին։ Մեկ այլ օրինակ է, երբ բանվորի աշխատանքով ստեղծած կառույցը դառնում է Յոսիֆ Ստալինի անձնական առանձնատունը, որտեղ վերջինս անց էր կացնում իր ազատ ժամանակը։ Այդպիսի առանձնատների թիվը հասնում է 18-ի, սակայն առանձնատները դե յուրե չէին պատկանում Ստալինին, չնայած դրան նրանք կառուցվում էին Ստալինի հրամաններով և նույնիսկ կահավորումը արվում էր Ստալինի անձնական հարմարության նպատակով ²։ Այսպիսով ԽՍՀՄ-ում սոցիալական արդարություն գոյություն ուներ միայն աշխատավորների դասակարգում, որտեղ ամենքը վճարվում էր համապատասխան իր աշխատանքի, սակայն նույնիսկ դա հետստալինյան ժամանակաշրջանում վերացավ և առաջացան անհավասարություններ, օրինակ ՝ ինժեներների և սովորական բանվորի միջև։ Մենք արդեն ուսումանսիրեցինք անարդարությունը սովետական սոցիալիզմի մոդելի մեջ, արդյո՞ք գոյություն չունեն սոցիալական արդարության սկզբունքին հավատարիմ մնացած կարգեր։ Պատասխանը ակնհայտ է, գոյություն ունեն։ Սակայն երբ խոսքը գնում է սոցիալական արդարության մասին, այդ հարցում առավելագույն հաջողության են հասել անարխիստները, բայց ոչ թե՝ վերջերս ստեղծված Սիետլի ինքնավար շրջանը, որը կազմված էր մտավոր հետամնացներից, թմրամոլներից և մարգինալներից, որի անկախության հռչակումից 2 օր անց հաց էին ողորմում այլ նահանգներից և միջազգային հանրությունից , այլ Իսպանիայի քաղաքացիական պատերազմում մասնակցած անարխիստները ՝ Արագոնայի ինքնապաշտպանության խորհուրդը և Իբերիայի անարխիստների ֆեդերացիան։

Իսպանիայի քաղաքացիական պատերազմում վերոհիշյալ երկու կարգերն էլ պայքարում էին «Հանրապետականներ»-ի հետ համահունչ, չնայած նրան, որ նրանց միջև կային բազմաթիվ տարաձայնություններ, թե՛ Ստալինյան օգնության վերաբերյալ և թե՛ սոցիալիստական գիտության։ Արագոնայի ինքնապաշտպանության խորհուրդը բաղկացած էր հողագործներից ու բանվորներից և չուներ ակնհայտ առաջնորդ, ինչպես Ֆրանկիստները, Կարլիստները կամ նույնիսկ Հանրապետականները։ Կառավարումը և ինքնապաշտպանությունը կատարվում էր բացարձակապես խորհրդի որոշմամբ,

Մեջբերվող աղբյուրներ և գրականություն ՝
¹ В. И. Ленин “ПСС“ Т.2 Стр.96, 
² Деятов, Шефов, Юриев “Ближняя дача Сталина. Опыт исторического путеводителя”

խորհուրդը կազմված էր 139 դելեգատներից, որոնք ներկայացնում էին Արագոնայի բոլոր գյուղական համայնքները։ Այսպիսով կառավարման մոդելը համեմատած միակուսակցական ԽՍՀՄ-ի ավելի սոցիալիստական և ազատական էր, մինչ դեռ Սովետական միությունում իշխանությունը երբեք բանվորի ձեռքում չի եղել։ Բանվորը ընդհամենը ՌԿ(բ)Կ-ից ինչ-որ ներկայացուցչի պետք է ընտրեր և վերջ։ Արդարության հարցում անարխիստները ավելի ստույգ դիրք էին զբաղեցնում ՝ ստեղծելով բացարձակ հավասարություն և ապադասականացված հասարակութուն։

Ավելի արդի օրինակ են Կիբուցները, (Եբրայերենով թարգմանած ՝ խումբ) դրանք գյուղատնտեսական համայնքներ են, որտեղ գործում է ընդհանուր սեփականությունը, հավասար աշխատանքը և սպառումը։ Կիբուցները ստեղծվեցին 1904-1914թթ․ ոգևշնչվելով սոցիալիզմից և սոցիալ-էթիկական կրոնական դոգմաներից։ 1910թ․ դրությամբ գոյություն ուներ 1 Կիբուց 10 բնակիչներով, իսկ 2001թ․ 267 Կիբուցներ 115․500 բնակչությամբ։ Այդպիսի կառավարման մոդելը նույնպես ավելի սոցիալիստական և արդար է, քան վերոհիշյալ սովետական մոդելը։

Մաս. 3 Պետական սոցիալիզմի առաջացումը

Այս հարցում կարծիքները տարբեր են, որոշ մարդիկ պնդում են որ սոցիալիստական պետությունները առաջացել են դեռ հազարավոր տարիներ առաջ, որպես օրինակ նշում են Շումերներին, այլոք նշում են Պարագվայի Ճիզվիտներին և բազմաթիվ այլ տարբերակներ։ Սակայն ընդունված է համարել, որ առաջին սոցիալիստական պետությունը ՌԽՖՍՌ-ն էր 1917 թվականին։ Նրան հաջորդում են մի շարք այլ պետություններ Բավարիայի և Հունգարիայի սովետական սոցիալիստական հանրապետությունները, 1924թ․ Մոնղոլիան և այդպես շարունակ։

Մաս. 3․1․ Հեղափոխության նախադրյալները Ալեքսանդր II-ի և Ալեքսանդր III-ի օրոք


Հակամիապետական շարժումները և համազգային դժգոհությունները Ռուսասական կայսրության մեջ սկիզբ էին առել 19-րդ դարի երկրորդ կեսից։ Ալեքսանդր II-ի բարեփոխումները բացասական դեր ունեցան հասարակ գյուղացու կյանքում։ 1861 թվականին Ալեքսանդրը արգելեց ճորտատիրությունը, որից հետո գյուղացին մնաց առանց աշխատանքի և սեփականության, գյուղացիները ստացան ազատություն, սակայն հողերի կառավարիչները դեռ նույն մարդիկ մնացին։ Բարեփոխումից հետո հողագործը պարտավորվում էր վճարել հողի հարկ։ Սովորաբար սովետական հետազոտողները և պատմաբանները պնդում են, որ այդ հակասական բարեփոխումը հեղափոխության շարժիչ ուժն էր և ամենակարևոր նախադրյալը։ Կատարվեցին մի շարք այլ  բարեփոխումներ, օրինակ ՝ ֆինանսական բարեփոխումը, որը սկիզբ դրեց Ռուսաստանի խոշոր ինդուստրիալիզացիային։ Այն նաև ստեղծեց Ռուսական կայսրության պետական բանկը։ Հետագայում կատարվեցին բազմաթիվ այլ բարեփոխումներ ՝ բարձրագույն կրթության (1863), հողային (1864), դատական (1864) և այլն։ Իր կառավարման վերջին տարիներին կայսրության մեջ դժգոհող գյուղացիները և այլոք դիմադրություն էին ցուցաբերում, ստեղծվում էին նկուղային կազմակերպություններ։ 1879 թվականին ստեղծվում է «Ազգային կամք» հեղափոխական կազմակերպությունը, որի անդամ Ստեփան Խալտուրինը կեղծ փաստաթղթերով Ձմեռային պալատում աշխատանքի է անցնում որպես ատաղձագործ։ 1880թ․ Փետրվարի 5-ին Ստեփանը երկու պայթուցիկ է տանում թագավորական նկուղ , այնուհետև տեղադրում է խոհանոցում, որտեղ Ալեքսանդր II-ը պետք է ճաշեր հեսսենյան արքայազնի հետ, սակայն նրա գնացքը ուշանում է, և Ալեքսանդրը դիմավորում է նրան այլ վայրում, որի ընթացքում տեղի է ունենում պայթյունը։ Մահանում են 11 զինվորականներ, որոնք ռուս-թուրքական պատերազմում հերոսական կոչումներ էին ստացել, վիրավորվում են 56 մարդ։ Այդ դեպքից հետո կայսրը ստեղծում է նոր կազմակերպություն, որը պետք է պահպանի պետական և հասարակակակ կարգը։ «Ազգային կամք»-ի մասնակիցները պատրաստվում էին նոր սպանության։ 1881թ․ մարտի 13-ին 10-ից ավել ահաբեկիչներ սկսեցին նրանց ծրագրած սպանության կատարումը։ Երբ Ալեքսանդրը դուրս եկավ Ձմեռային պալատից և ուղևորվեց դեպի Մանեժի հրապարակ, ահաբեկիչները արդեն տեղավորված էին իրենց դիրքերում։ Ժամը 14։15 Ռիսակովը ռումբ նետեց կայսրական մեքենայի տակ, սակայն այն վնասեց միայն նրան հսկող ձիավորներին։ Ռիսակովին արագ ձերբակալեցին, և Ալեքսանդրը ցանկացավ հարց ուղղել նրան։ Երբ նա մոտեցավ Ռիսակովին, Գրինեվիցկին նետեց ռումբը կայսրի ոտքերի տակ, որից հետո Ալեքսանդր II-ը մահացավ։ Իշխանության է գալիս Ալեքսանդր III-ը, ով իր քաղաքականությամբ ճնշում է դիմադրությունը։ 1887թ․ «Ազգային կամք»-ը փորձում է սպանել նրան, սակայն կրկին ձախողվում է, որի արդյունքում 1890թ․ կազմակերպությունը ցրվում է։ Նրա կառավարման տարիները խաղաղ են անցնում, նա կնքում է ֆրանկո-ռուսական դաշինք և իր կառավարման ընթացքում չի պատերազմում։ Նա մահանում է 1894 թվականին։ Իշխանության է գալիս Ռուսական կայսրության վերջին իշխանը՝ Նիկոլայ II-ը։





3․ 2․ Նիկոլայ II-ի կառավարումը

Նիկոլայ II-ը իշխանության է գալիս 1894 թվականին։ Նրա կառավարման ընթացքում տնտեսական աճ նկատվեց, 1897 թվականին գումարային բարեփոխումով Ռուսաստանը հաստատեց ռուբլու կարգավորումը ոսկու ստանդարտով։ Այդ ամենի հետ համահունչ Ռուսաստանում վերելք էր ապրում սոցիալ-քաղաքական շարժումները, առավելագույն ճանաչում էին ստանում սոցիալ-դեմոկրատները և բոլշևիկները։ Ռուս-ճապոնական տարաձայնությունները ավելի հասունացան 20-րդ դարի սկզբում, դեռ 19-րդ դարի վերջից տարածաշրջանի անվտանգության վերաբերյալ մտահոգություն էր հայտնում Ալեքսանդր III-ը ՝ ուղղված ճապոնական ամբիցիաներին և ռազմական վերելքին։ 1901թ․ Նիկոլայը արքայազն Հենրիկին հայտնում է, որ բախումը անխուսափելի է և ավելացնում «Հույս ունեմ, որ դա տեղի կունենա ոչ ավելի շուտ քան 4 տարուց։ Այդ ժամանակ մենք առավելություն կունենաք ծովում» ¹ ։ Սակայն ինչպես մեզ հայտնի է պատմությունից, նույնիսկ 3 տարի անց Նիկոլայը լուրջ բարեփոխումներ և հզորացումներ չկատարեց ֆլոտում։ Ռուսական նավերի մեծ մասը կենտրոնացած էր Ղրիմում, Սանկտ-Պետերբուրգում և Արխանգելսկում, փոխարենը կենտրոնացած լինեին Դեղին և Ճապոնական ծովերում։ Բացի այդ ամենից կասկածի տակ էր նաև ռուսական ֆլոտի նավերի հզորությունը։

1903թ․ դեկտեմբերին գլխավոր շտաբը և հետախուզական ծառայությունները հավաքվեցին իրավիճակը պարզելու համար։ Նրանք հետևության եկան, որ Ճապոնիան արդեն մոբիլիզացրել է բանակը և պատրաստ է պատերազմելու, սակայն նրանք ոչ մի գաղափարի շուրջ կոնսենցուսի չեկան։ Ոմանք կողմ էին պատերազմը հայտարարելուն, ոմանք կողմ էին բացառձակ պաշտպանության և արդեն հունվարին Վյաչեսլավ ֆոն Պլեվին մեղադրեցին պատերազմական տրամադրությունների համար, որին նա պատասխանեց այս հայտնի տողերով՝ «Հեղափոխությունը կասեցնելու համար անհրաժեշտ է փոքր հաղթական պատերազմ»։

1904 թվականին փետրվարի 9-ին ճապոնական ֆլոտը առանց պատերազմ հայտարարելու հարձակվում է ռուսական Խաղաղ Օվկիանոսի 1-ին էսկադրայի վրա։ Պատերազմական գործողությունները սկսելուց հետո բանվորի և գյուղացու կյանքը ավելի դժվարացավ, ցորենի բերքի սակավությունը առաջացրեց հացի խնդիր, սակայն մանր և մեծ բուրժուազիան դեռ խնդիրներ չուներ այդ ամենի հետ կապված։ Պատերազմական գործողությունները ցույց տվեցին սպիտակ բանակի թուլությունը և անկազմակերպությունը։ Ճապոնացիները ներխուժեցին Կորեա և սկսեցին Արտուր նավամատույցի պաշարումը։ Փետրվարի վերջի դրությամբ Ճապոնական բանակը արդեն զբաղեցնում էր Փհենյանը։ Ճապոնացիները պարբերաբար պարտության էին մատնում մանջուրիական բանակին՝ Վաֆանգաոյում, Լյոյանում, Շահէում և Սանդեպույում։ Պատերազմական ակտիվ գործողությունները գնալով պակասում էին, թե՛ ճապոնական և թե՛ ռուսական բանակնները գնալով ավելի

Մեջբերումներ ՝

¹Ольденбург С. С. “Царствование императора Николая II” Стр. 672

էին թուլանում, սակայն ճապոնացիները մարդկային ռեսուրսների շնորհիվ դեռ նոր տարածքներ էին գրավում։ Հունվարի սկզբին Սանկտ-Պետերբուրգի բանվորները ցույց էին կազմակերպել Ձմեռային պալատի դիմաց, որը նպատակ ուներ Նիկոլային փոխանցել բանվորների կարիքների մասին պահանջը։ Հավաքված բանվորների պահանջները մերժեցին։ 3 օրվա ընթացքում հավաքվել էին շուրջ 25․000 բանվորներ ամենատարբեր գործարաններից, 8 ժամյա աշխատանք պահանջելով, սակայն այդ առաջարկը նույնպես մերժվում է։ Հունվարի 8-ի դրությամբ գործադուլ էին անում շուրջ 125․000 բանվորներ, որը գնալով թուլացնում էր ռուսական բանակի սպառազինության և զինամթերքի մատակարարումը։ Այդ օրերին միացան հանրային դժգոհություններին Մենշևիկները (սոցիալ-դեմոկրատները), Բոլշևիկները և սոցիալիստ-հեղափոխականները։ Հունվարի 9-ի առավոտյան 150․000 աշխատավորներ ուղևորվեցին դեպի Սանկտ-ՊԵտերբուրգի կենտրոն, քահանա Գապոնի հետ, ով դեռ ամենասկզբից աջակցում էր բանվորներին։ Հունվարի 9-ին ոստիկանության և բանակի կողմից քաղաքը բաժանվեց 8 մասի, յուրաքաչյուր մասում նշանակվեցին բատալիոններ և ոստիկաններ։ Ըմբոստացող և չենթարկվող աշխատավորներին ցրեցին և ձերբակալեցին, ընթացքում  նույնիսկ օգտագործվում էր ատրճանակներ և այլ զենքեր ընդեմ բանվորների։ Դա միայն ավելի հզորացրեց աշխատավորների դժգոհությունը, միջազգային հանրությունը նույնպես հայտնեց իր մտահոգությունը այդ հարցում։ Քահանա Գապոնին բանվորները շուտափույթ թաքցրեցին քաղացիական տներից մեկում, նրան նոր հագուստ տվեցին և մազերը կտրեցին ապահովության համար։ Գապոնը շոկի մեջ էր, ամբողջ ընթացքում նա հավատում էր, որ Նիկոլայ երկրորդը ժողովրդի դեմ զենք չի բարձրացնի և բավականին խաղաղ վերաբերմունք ուներ նրա հանդեպ, սակայն այդ դեպքից հետո Գապոնը իր ընկերներից խնդրեց մի թուղթ, որտեղ դիմեց բանվորներին ՝ «Հարգարժան ընկերներ, մենք այլևս չունենք կայսր, արյան գետը հոսեց նրա և ժողովրդի միջև։ Ռուս աշխատավորը պետք է առանց նրա սկսի պայքարել ազգային ազատության համար։ Օրհնում եմ Ձեզ այսօր։ Վաղը ես ձեր միջև կլինեմ»¹ ։ Կարևոր է նշել, որ ժողովուրդը չէր ընդունում մենշևիկների և բոլշևիկների ագիտացիյան, քանի որ ցուցարարների մեծամասնությունը ուղղափառ Քրիստոնյաններ էին։ Ցույցերի արդյունքում Նիկոլայ II-ը զիջումների գնաց և աշխատանքային օրը կրճատվեց 12-14 ժամից մինչև 9-10։ Հեղափոխական տրամադրությունը գնալով նվազում էր, հայտարվեցին քաղաքական ազատություններ, որը բավորները մեծ ուրախությամբ ընդունեցին։ Ռադիկալ հեղափոխականները գոհ չէին այդ ամենից և պարբերաբար ռազմական և խաղաղ կերպով դիմադրություններ էին կազմակերպում կայսրության ամբողջ տարածքում, սակայն առանց աշխատավորների աջակցության այդ ամենը այդքան էլ հզոր և վտանգավոր չէր, այսպիսով չնայած նրանց գործունեությանը, հեղափոխական տրամադրությունները գնալով նվազեցին

Մեջբերումներ ՝


¹ К. Пятницкий  “Из воспоминаний о январских событиях 1905 года” Стр. 3

Վերադառնանք ռուս-ճապոնական պատերազմի ավարտին։ Երկու կողմերն էլ հոգնել էին անդադար պատերազմից, Ճապոնիյան մի քանի անգամ փորձեց հաշտության պայմանագիր կնքել Ռուսական կայսրության հետ, սակայն նրանք դեռ դիմադրում էին ճապոնական ուժերին։ Սակայն հեղափոխության ամենաթեժ տարիներին երբ Ռուսաստանը չէր կարողանում դիմադրել ցուցարարներին, Նիկոլայ II-ը համաձայնվեց հաշտության պայմանագրին և կազմվեց ՝ Պորտսմուտի հաշտության պայմանագիրը։ Ճապոնիան պահանջում էր՝ Ռուսաստանի կողմից Կորեայի ճանաչումը, որպես Ճապոնիայի ազդեցության կենտրոն (հետագայում կատարվում է աննեկսիա), Ռուսական զորքերը տեղափոխվում էին Մանջուրիայից (հետագայում կատարվում է աննեկսիա), Ճապոնիյան ստանում էր Սահալինը (ամբողջությամբ, ներառյալ նավթի հանքերը) և մոտ տեղակայված կղզիները և մի քանի այլ պայմաններ։ Սակայն Ռուսաստանը մերժում է ճապոնացիների որոշ պահանջները և Ճապոնիյան սկսեց մտածել ռազմական գործողությունները շարունակելու ուղղությամբ։ Մի քանի օր անց առաջարկվում է Սահալինը կիսել երկու հավասար մասի, և հավելյալ դրան Ռուսաստանը կփոխհատուցի Սահալինի մի մասը ստանալու համար, բայց Ռուսաստանը կրկին մերժում է։ Թեոդոր Ռուզվելտը առաջարկում է Ճապոնիային շարունակել ռազմական գործունեությունը և խոսք է տալիս ֆինանսական աջակցություն, բայց Ճապոնիյան որոշում է ստորագրել պայմանագիրը։


Ռուս-ճապոնական պատերազմը բավակին կարևոր էր Ճապոնիայի համար, որին բոլորը համարում էին թույլ և անվտանգ։ Հաղթանակից հետո նրանք վստահություն ձեռք բերեցին և սկսեցինք բանակի և ֆլոտի վերակազմավորումը, ավելի վաղ իշխանության եկավ Ճապոնական հեգեմոնիայի ականատես ՝ կայսր Հիրոհիտոն, որի միլիտարիստական ամբիցիաները մեծ վտանգ ստեղծեցին Ասիայում։ Ռուսաստանում պարտությունը թուլացրեց կենտրոնական իշխանությունը, չնայած նրան, որ ներքին գործեր  նորընտիր նախարար ՝ Պյոտր Ստոլիպինը ամենադաժան մեթոդներով ճնշում էր այլակարծությունը։ Ռուսական մշակույթը նույնպես փոխվեց, հեղափոխությունից և պատերազմից ազդված փոքրիկ Մայակովսկին տարիներ անց սկսեց քարոզչական և քաղաքական գործունեություն, մշակույթի բազմաթիվ այլ ներկայացուցիչներ նույնպես հավատացին սոցիալիստական հեղափոխության անհրաժեշտությանը։ 

3․3․ 1911-1922 թվականների սովը

Ռուսական կայսրության վերջը մոտենում էր, քաղաքացիական դժգոհությունը և անվստահությունը կառավարության և թագավորական տան հանդեպ գնալով ավելի էր ուժեղանում։ 1910-1911 թվականներին Ռուսաստանում բերքի խնդիր է առաջանում, ավելի վաղ երկարատև ձյան պատճառով։ Այս հարցի ուսումնասիրությունը բարդ է ռուսական գաղափարախոսությունների սահմանափակության և ռադիկալիզմի պատճառով։ Կարմիրների ճամբարը պնդում է, որ իրականում սովից մահերը թիվը պետական մակարդակի վրա թաքցնում ու վերագրում էին, սակայն հակառակ ճամբարից պնդում են, որ իրականում սովից մահերը շատ չնչին են եղել և 1912 թվականից նկատվել է նվազում։ Աղբյուրները սակավաթիվ ու կախյալ են, մի կողմից սովետական հետազոտողների վիճակագրությունն է, որին հավատալը բարդ է բոլշևիկների կողմից պատմության ֆալսիֆիկացիայի պատճառով, մյուս կողմից էլ կայսրությանը լոյալ գիտնականներն են, ում հավատալը նույնպես բարդ է։  Ամեն դեպքում մենք ունենք այսպիսի թվեր՝


Ամեն 1000 մարդու հաշվով՝      (Рашин А.Г. Население России за 100 лет (1811-1913 гг.))

Մենք տեսնում ենք, որ մահացուցթյան ցուցանիշը այդքան էլ բարձր չէ, համեմատած նախնորդ դարի ցուցանիշների և մանավանդ սովետական սովերի թվերի հետ։ Քանի որ մենք հնարավորություն չունենք պարզելու, արդյոք այս թվերը իջեցրած և ճշգրիտ չեն, կփորձենք նույնը անել բոլշևիկների թվերի հետ։ Կոմունիստական և սոցիալիստական ֆոռումները հաճախ խոսում են Ստոլիպինի ուսումնասիրության մասին, ասելով որ 32 մլն․ մարդ սովի մեջ էր, իսկ զոհերի քանակը 1 մլն 600+ հազար է հասնում։ Սակայն ոչ մի փաստաթուղթ կամ ապացույց չկա դրա մասին, առաջին անգամ այդ թվերը հնչել են «Բոլշևիստական ճշմարտություն» թերթում: Բացի բոլշևիկյան քարոզչական հոդվածներից, գոյություն ունեն նաև այդպիսի գրքեր ՝ Պանկրատով Ալեքսանդր Սավվիչի «Առանց հացի(очаги русской бедности 1911-1912)»։ Կոնկրետ թվեր նա մեզ չի հայտնում, սակայն պատմում է համազգային սովի և այլ խնդիրների մասին։ Կարիք չկա նշելու որ Պանկրատովը, ինչպես բազմաթիվ սովետական հետազոտողներ չափազանցնում և փոխում է իսկությունը: Օրինակ նա մեզ պատմում է Կազանից մի պատմություն, որտեղ նույնպես բերքի հետ մեծ խնդիրներ կար, սակայն ըստ իր խոսքերի կառավարչական մարմինները գյուղացիների կողմից օգնության խնդրանքին պատասխանել են այսպես «Եթե օգնություն է պետք, գնեք մեզ մոտից սերմեր։ Մենք պատրաստ գներով ենք վաճառում»¹  այսպիսով կասկածի տակ է դրվում Պանկրատովի աշխատութունի անկախությունը։ Սովի փաստը անհերքելի է, անհրաժեշտ է հասկանալ արդյո՞ք 1911-1912թթ․ սովը այդպիսի լայնածավալ և վտանգավոր էր, ինչպես բոլշևիկներն են մեզ ներկայացնում։ Քանի որ թվերի հարցում ամեն ինչ հակասական է, դիմենք պատմական փաստերին և դեպքերի զարգացումններին։ Գյուղատնտեսական ապրանքներից ամենաշատը տուժել էր ցորենը, որը գյուղացիների հացի հիմնական աղբյուրն էր։ Սակայն գյուղացիները զարգացրեցին այլ գյուղատնտեսական ճյուղերը, օրինակ՝ անասնապահությունը մեծ վերելք ապրեց, որը մեղմացրեց սովի տարիների դաժանությունը։ Կառավարության անգործությունը նույնպես կասկածի տակ է, ստեղծվում էին տարբեր հանրաժողովներ և կազմակերպություններ, որոնք փորձում էին պայքարել առաջ եկած ճգնաժամի հետ, բայց հարցի լուծում այդպես էլ չտվեցին, սովորաբար օգնություն էին ստանում առավել վատ ապրող և չունեվոր գյուղացիները, իսկ մնացածին օգնություն չէր հասնում։ Ի վերջո 1911-1912թթ․ սովը անհամեմատելի է բոլշևիկյան ժամանակաշրջանի սովի հետ, 1921-1922թթ․ 4-5 մլն մարդ սովից մահացան, իսկ ըստ Միխայիլ Կալինինի թվերի, որը ներկացվեց 9-րդ համառուսաստանյան սովետների համագումարում, 27-28 մլն․ է հասնում սովի վիճակագրությունը։ Եթե այս դեպքում մենք կարող ենք ասել, որ երկիրը քաղաքացիական պատերազմի մեջ էր, այդ դեպքում ի՞նչ է, 1932-1933 թվականների սովը նույն պատճառով կատարվեց։ Վիճակագրությունը ըստ հետազոտողների՝ (Բորիս Ուլռանիս 1974 ՝ 2,7 մլն․), (Վ․Ցապլին 1989 ՝ 3,8 մլն․) և մի քանի այլ թվեր որոնք նույն սահմանում են 2-5 մլն․ ։

ՄԵջբերումներ ՝

¹ Панкратов, А. С.  Без хлеба. Очерки русского бедствия (Голод 1898 и 1911-12 г.г.). Стр. 56-57

3․4․ Առաջին համաշխարհային պատերազմը, փետրվարյան և հոկտեմբերյան հեղափոխությունները

1914 թվականի հունիսի 28-ին սկսում է առաջին համաշխարհային պատմերազմը, ռուսական բանակում մոբիլիզացիա է կատարվում, հեղափոխական տրամադրությունները փոխարինվում են ազգայնական տրամադրություններով, նույնիսկ Վլադիմիր Մայակովսկին ցանկություն էր հայտնել պատերազմելու, որից հետո նրան մերժել էին քաղաքական հայացքների պատճառով և նա սկսեց հակապատերազմական քարոզչությունը։ Ռուսական բանակի զրահատեխնիկան և զինամթերքը հավասար էր թե՝ Գերմանական կայսրության և թե ՝ Ավստրո-Հունգարիայի զինամթերքին, սակայն Ռուսաստանը օգտագործում էր հին մոդելների ավտոմատներ ՝ շվեցարական արտադրության Vetteri Vitali (m1871), իտալական Manichler Carcano (m1891) և մի քանի այլ մոդելներ։ Ոչ միայն ավտոմատները նաև նռնակները, ատրճանակները նույնպես ռուսական արտադրության չէին, ամբողջ զինամթերքը գնվում էր հարևաններից և առավել զարգացած երկրներից, քանի որ Ռուսական տնտեսությունը ունակ չէր այդպիսի արտադրության։ Արդյունքում, ռուսական բանակի սպառազինությունը շատ շուտ էր շարքից դուրս գալիս, և սպառազինության լուրջ պակաս էր առաջանում, ինչի արդյունքում տեղի ունեցավ «Մեծ նահանջը» 1915թ․ ։ Այդ ամենի հետ համատեղ ռուսական տնտեսությունը մահվան եզրին էր, Ռուսաստանը հարկեր էր վերցրել Անտանտի երկու առաջավոր երկրներից տնտեսությունը վերականգնելու համար, սակայն սպառազինության պակասի պատճառով  այդ ամենը օգտագործվեց սպառազինության գնման և արտադրման նպատակով։ Ըստ ՝ Ю. П. Воронов-ի տվյալների Ռուսական կայսրության պետական պարտքը 1914թ․ կազմում էր 8,8 մլրդ․ ռուբլի, իսկ արդեն 1917 թվականի վերջին թիվը արդեն հասնում էր 60 միլլիարդի։ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան օգտագործում էին պետական ֆինանսները ռուսական ոսկուն տիրանալու համար, արդյունքում նրանց տնտեսությունները կայուն մնացին պատերազմի ամբողջ ընթացքում։ 1917թ․ ինֆուլյացիան թանկացրեց սերմերի և այլ ապրանքների գները, երկրում առաջացավ հացի լուրջ պակասորդ։ Վրդոված գյուղացիները սկսեցին համազգային շարժում ուղղված աննպատակ պատերազմին և ձախողված տնտեսական պարտքերի դեմ։ Փետրվարին ընդիմադիրների մեծամասնությունը ձևավորվեցին հենց պետական դումայում, գրեթե բոլոր կուսակցությունները դեմ էին Նիկոլայ երկրորդի կառավարմանը ՝ կադետները, մենշևիկները, աշխատավորները և բոլշևիկները։ Այդ պահին դուման պահանջում էր պետական կառավարման մոդելի փոփոխություն դեպի պարլամենտական հանրապետություն, որը կընտրվեր դումայի կողմից։ Հունվար – փետրվար ամիսները ցույց տվեցին հեղափոխական տրամադրությունների ամբողջ ուժը, շուրջ 676․000 բանվորներ դուրս էին եկել փողոցներ և մասսայական դժգոհություն էին արտահայտում ¹։ Երկրում դրությունը ավելի էր սրվում, փետրվարի 14-ին Պուտիլովյան հրետաների արտադրության գործարանում հայտարարվեց գործադուլ, որը միայն ավելի դանդաղացրեց սպառազինության մատակարարումը։ Բոլշևիկները, ովքեր հետագայում իշխանության կգան, շատ քիչ ներդրում ունեցան հեղափոխության սկզբին, դեռ 1914թ․ բոլշևիկների կուսակցությունը դումայում արգելվեց, հետագայում բոլոր քաղաքական գործիչներին աքսորեցին, այսպիսով հեղափոխության սկզբին բոլոր խոշոր քաղաքական գործիչները աքսորված էին։ Զինվորները նույնպես միանում էին զանգվածային դժգոհություններին ՝ Պետերբուրգում կուտակված զինվորներին հրամայեցին ճնշել ոտքի կանգնած ժողովրդին, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ զինվորները նույնպես կողմ էին ցուցարարների պահանջներին «հաց, խաղաղություն, ազատություն», «բարի գալուստ՝ հանրապետություն» և այլն։ Փետրվարի 25-ին Նիկոլայը տեղեկացվում է ցույցերի մասին, որից հետո հրամայում է կարգավորել իրավիճակը մայրաքաղաքում։

                                     Աղբյուրը ՝  Մեծ Հոկտեմբեր ատլաս

Սակայն բանակում դեռ մնում էին ցարական քաղաքականությանը լոյալ զինվորներ։ Փետրվարի 26-ին Վոլինի վաշտը կրակ է արձակում ժողովրդի վրա, վիրավորվում և զոհվում են 40 հոգի։ Կրակոցներ են հնչում մայրաքաղաքի բոլոր ծայրերից և հեղափոխությունը անխուսափելի է դառնում։ Փետրվարի 27-ին Վոլինի վաշտի պահեստային զինվորները ապստամբություն են բարձարցնում, վերցնելով զինամթերքը հարևան վաշտերից զինվորների են հավաքում հանուն հեղափոխությանը։ Նրանք գրավում են մի քանի գործարաններ, որտեղի հրետանները վերցնում են դիմադրության նպատակով։ Զինվորները ազատում են մի քանի բանտեր և շարժումը ավելի մասսայական է դառնում։ Նրանք ուղևորվում են դեպի պետական դումա, պաշտպանության նպատակով։ Միաժամանակ, Նիկոլայը դուման ցրելու հրաման է տալիս և դուման ստիպված գնում է այդ քայլին։ Հաջորդ օրը առավոտյան ստեղծվում է դումայի ժամանակավոր կոմիտեն, որը բաղկացած էր տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներից, սակայն ցուցարարները չեն աջակցում դումայի այդ քայլը։ Առաջարկվում է ստեղծել աշխատավոր դեպուտատների խորհուրդ և ստեղծվում է Պետրոգրադի ժամանակավոր կոմիտեն։ Նիկոլայ երկրորդը խորհուրդ հրավիրեց, որը դարձավ ռոմանական դինաստիայի վերջին խորհուրդը, այդտեղ պարզ դարձավ, որ Սանկտ-Պետերբուրգի հեղափոխությունը ժամանակի հարց է։ Փետրվարի 28-ին երբ Նիկոլայը  գնացքով տեղափոխվում էր Ցարական գյուղ, որտեղ գտնվում էր նրա ընտանիքը։ Ճանապարհին հեղափոխականները կանգնեցնում են նրա գնացքը և ողղորդում դեպի Պսկով, որտեղ գտնվում էր սպիտակ բանակի գլխավոր շտաբը։ Ժամանակավոր դումայի ներկայացուցիչները նույնպես ուղևորվեցին դեպի Պսկով, Նիկոլային գահազրկում առաջարկելու համար, որից հետո իշխանությունը կանցներ նրա կրտսեր եղբորը ՝ Միքայելին, սակայն այդ քայլը ցուցարարները նույնպես չընդունեցին, այդ իսկ պատճառով մարտի 3-ին Միքայելը նույնպես զրկվեց թագից։ Արդյունքում ժամանկավոր դումայի և Պետրոգրադի խորհրդի անդամներից ստեղծվում է Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը։ Նրանք ազատում են քաղ․բանտարկյալներին, ազգային, կրոնական դավանանքի և ազատ խոսքի ազատություն են հայտարարում։ Չնայած այդ ամենի, նրանք աչքաթող են անում ամենամեծ խնդիրը ՝ պատերազմի շարունակությունը։ Ժամանակավոր կառավարությունը համաձայնվեց անկախություն տալ Լեհաստանին, ստեղծել Ուկրանիայի ռադա և ազգային շարժումների ազատություն տվեց ֆիններին, էստոնացիներին և մնացածին։ Քաղաքական ճգնաժամի ընթացքում, կառավարության կազմի մի քանի անգամ փոխվում է, հիմնական պաշտոնները պատկանում էին ՝ էսսեռներին, մենշևիկներին և աշխատավորներին։ Նոր ճգնաժամ սկսեց երբ ապրիլի 18-ին Միլյուկովը փոխանցեց Մեծ Բրիտանիային և Ֆրանիսային, որ ժամանակավոր կառավարությունը կպահի ցարական Ռուսաստանի խոստումը և կշարունակի պատերազմը մինչև հաղթական ավարտ։ Բանվորները չհանդուրժելով այդ հայտարարությունը կրկին դուրս են գալիս փողոցներ, որից հետո Միլյուկովը հրաժարական է տալիս։ Մայիսի 5-ին ստեղծվում է կոալիցիոն կառավարություն, որը բաղկացած էր նախկին կառավարությունից և Պետրոգրադի խորհրդի անդամներից։ Հունիսի 3-24 առաջին համառուսաստանյան աշխատավորների խորհրդի և զինվորական դեպուտատների համագումարում, էսսեռները և մենշևիկները մերժեցին բոլշևիկների պատերազմի դադարի առաջարկը։ Բոլշևիլկները անհամաձայնություն են ցույց տալիս և վերսկսում են ցույցերը։ Նոր քաղաքական ճգնաժամը դադարեցնելու նպատակով ստեղծում է երկրորդ կոալիցիոն կառավարությունը։ Օգոստոսին ռազմական հեղաշրջման փորձ է կատարվում, սակայն այն ձախողվում է։ Ռազմական հեղաշրջման փորձից հետո կազմվում է երրորդ կոալիցիոն կառավարությունը, որը քաղաքական ճնշման ներքո հռչակում է Ռուսաստանը, որպես հանրապետություն։ Լենինը վերադառնալով Գերմանիայից, սկսում է լայնածավալ ագիտացիան ընդեմ կառավարության, նա ստանում է Պետրոգրադի խորհրդի աջակցությունը։ Հոկտեմբերի 25-ին ձերբակալվում են ժամանակավոր կառավարության առաջնորդները, արդեն առավոտյան ժամանակավոր կառավարության ձեռքում էր միայն ձմեռային պալատը։ Հայտարարվում է Բոլշևիկների իշխանության մասին և սովետական կառավարության ստեղծման մասին։ Նույն օրը երեկոյան նրանք գրավում են Ձմեռային պալատը և ձերբակալվում են ժամանակավոր կառավարության ներկայացուցիչները։ Հետագայում բոլշևիկները զինադադար են հայտարարում, երկրում սկսվում է քաղաքացիական պատերազմ, որը ավարտվում է բոլշևիկների հաղթանակով։ Այդպես էլ ստեղծվեց առաջին սոցիալիստական պետությունը, ազգի դավաճանությամբ, տարածքի կորուստներով և քաղաքացիական պատերազմով, որը առաջացրեց մասսայական սով…

Գրականություն ՝

¹Федосов, И. (б.д.). История СССР (XIX — начало XX в.) Стр. 376

4․ Տիտոիզմը որպես սոցիալիզմի լավագույն օրինակ

Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետությունը թե ՝ տնտեսական և թե ՝ գաղափարախոսական տեսակետից մի քանի անգամ առավել հաջող էր քան յուրաքանչյուր սոցիալիստական պետություն։ Տիտոիզմ տերմինը սկզբում օգտագործում էին Հարավսլավիայի քաղաքականության առանձնացումը ԽՍՀՄ-ից ներկայացնելու համար, սակայն Տիտոիզմը դա ՝ սոցիալիստական և կոմունիստական գիտությունների խաչասերումից ստեղծված գաղափարախոսություն է։ Տիտոիզմի հաջողության գլխավոր հանգամանքը դա ՝ սոցիալիստական ինքնակառավարումն /աշխատանքային ինքնակառավարումն էր։ Բանվորները խորհրդների միջոցով ինքնուրույն ընտրում էին գործարանի կառավարչին, որի արդյունքում Հարավսլավիայի անաշխատունակության աստիճանը կտրուկ նվազեց։ Հետպատերազմյան Հարավսլավիայի քաղաքականությունը սերտորեն կապված էր Խորհրդային Միության հետ, անձամբ Իոսիպ Տիտոն կողմ էր ստալինիզմի քաղաքականությանը։ Սակայն 1946 թվականից Հարավսլավիան իր տարածքային պահանջները ներկայացրեց Հունգարիային։ Կարևոր է նշել, որ Սովետական բլոկի բալկանյան երեք պետություններն (Հունգարիան, Ռումինիան, Բուլղարիան)  էլ նախկինում համագործակցում էին Նացիստական Գերմանիայի հետ, որի արդյունքում Հարավսլավիայի օկկուպացիայի ընթացքում, Գերմանիայի և Իտալիայի հետ համատեղ որոշ տարածքներ էին ձեռք բերել, այսպիսով Պեչայի և Բայաի պահանջը արդարացված էր։ 1947 թվականին կոնֆլիկտը ավարտվեց փարիզյան համաձայնություններով, ըստ որի ՝ Բուլղարիան և Հունգարիան պարտավորվում էին փոխհատուցել նրանց ձեռք բերաց տարացքների համար։ Տիտոն համաձայնվում է։ 1948թ․ սկզբին ԽՍՀՄ-ի դեսպանը տեղեկացնում է Մոսկվային, որ Հարավսլավիան ամբողջությամբ չի հասկացել մարքսիզմ-լենինիզմը և առաջնորդականության մեջ է մեղադրում։ Մարտի 9-ին սովետական դեսպանը պահանջում է տնտեսական վիճակագրություն, որից հետո մերժում է ստանում։ Զարգանում է Ալբանիայի հետ դիվանագիտական կոնֆլիկը, համատեղ դրա հետ կոմինֆորմը հարավսլավական իշխանություններին պիտակավորում է, որպես ՝ տրոցկիստական, բուրժուա-նացիոնալիստական։ Տարիների ընթացքում  նրանց հարաբերությունները ավելի են վատանում։ Արդյունքում սառը պատերազմում Հարավսլավիան երկու կողմերի հետ համագործակցում էր, որը ձեռնտու էր ԱՄՆ-ի համար։ Ստալինի մահից հետո, ԽՍՀՄ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները նույնպես կարգավորվում են, չնայած դրան Տիտոն շարունակում է իր անկախ քաղաքականությունը․․․

Վերջաբան

Հետազոտության նպատակն էր բացահայտել և վերլուծել սոցիալիստական գիտությունների և ուսմունքի շուրջ հավաքված բազմաթիվ տարաձայնությունները և խնդիրները։ Ուսումնասիրելով Արիստոտելյան արդարության սահմանումը և այն օգտագործելով   պետական և ոչ պետական սոցիալիստական կարգերի «արդարությունն» բացահայտելու նպատակով մենք համեմատեցինք և գնահատեցինք արդարության դրսևորումը տարբեր կարգերում։ Արդյունքում ՝ պետական սոցիալիզմի դրսևորումները ի սկզբանե արդար են միայն աշխատավորների դասակարգի միջև, սակայն կան պետական սոցիալիզմի մոդելներ, որոնք պակաս կամ առավել արդար են քան մյուսը, որպես օրինակ ԽՍՀՄ-ն և Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետությունը։ Այլ է բանը ոչ պետական սոցիալիզմի հետ, այտնեղ ավելի լայն ու հասկանալի է ազատությունը և ինչ-որ չափով հնարավոր է էգալիտարիզմը, սակայն երկու մոդելներն էլ ՝ պետական և ոչ պետական, ունեզրկում են հարուստին, ով մի գուցե աշխատանքի և չարչարանքի միջոցով էր ձեռք բերել իր ունեցվածքը։ Այսպիսով սոցիալիզմը առավել արդար չի քան ՝ լիբերալ-կոնսերվատիզմը, 21-րդ դարի կապիտալիզմը, նացիոնալիզմը և նույնիսկ խունտաները։


Բացի սոցիալիստական արդարությունից, հետազոտության ընթացքում ուսումնասիրվեց ՝ հեղափոխությունների նախադրյալները, ցարական Ռուսաստանի տնտեսական իրավիճակը, ռուս-ճապոնական պատերազմը և ճապոնական ռազմական ու հասարակական գիտակցության վերելքը, 1911-1912թթ․ սովը և համեմատվեց 1921-1922 և 1932-1933 թվականների սովի հետ, փետրվարյան ու հոկտեմբերյան հեղափոխությունները և սոցիալիզմի առավել հաջողված մոդելը ՝ տիտոիզմը։ Այսպիսով վերլուծեցինք նաև մի շարք այլ իրադարձություններ, որոնք թեկուզ ուղիղ կապ չունեին սոցիալիզմի հետ, բայց կապված էին ցարական Ռուսաստանի և պատմության հետ․․․


Рубрика: Պատմություն

Ռազմական կոմունիզմ

Ռազմական կոմունիզմը դա  ՝ ՌԽՖՍՀ-ի վարած տնտեսական և ռազմավարության քաղաքականութունն է, որը տևել է 1918-1921 թվականներին։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, սկսում է քաղաքացիական պատերազմը, որի սկզբում խոշոր արդյունաբերությունը և հիմնական կապիտալը գտնվում էր «սպիտակների» ձեռքում։ Բոլշևիկների համար անհրաժեշտություն էր ստեղծել նոր էկոնոմիկական մոդել, որտեղ հիմնական արտադրական ուժը և ռեսուրսները կպատկաներ պետությանը։Առանց ռազմական կոմունիզմի բոլշևիկների տնտեսությունը շատ շուտ կոլապսի կգնար, այսպիսով անհրաժեշտ էր ամբողջ կապիտալը ու արտադրական ուժերը կենտրոնացնել պետության իշխանության տակ, սակայն գյուղացիները պատրաստ չէին առանց այդ էլ երկար տևած պատերազմից հետո կրկին հանձնել իրենց սեփականությունը հանուն նոր իշխանության ամբիցիաների։ Առաջ եկած խնդիրը ռազմական կոմունիզմը լուծում էր այսպես ՝

• Ստեղծվում է «աղքատության կոմիտե»-ն (Комбед), որը ըստ իրենց խլում էր այն գյուղացիները սեփականությունը, որը ավել էր քան անհրաժեշտ է գոյատևելու համար, սակայն իսկզբանե խլում էին բոլորի(մանավանդ կուլակների) ունեցվածքը առանց բացառության։

• Տարբեր համայնքների համար սահմանվում էր գումարի կամ սննդի և գյուղատնտեսական ապրանքների քանակ, որը որպես հարկ գյուղացիները կամ քաղաքացիները պարտավոր էին հավաքել մի որոշ ժամանակում, որը կրկին որոշում էր տարածքային կառավարողները։

• 16-50 տարեկան բոլոր քաղաքացիները (անկախ սոցիալական կարգավիճակից և անաշխատունակությունից) պարտավորվում էին աշխատել։ Արգելվում էր ՝ ինքնակամ աշխատանքից դուրս գալը, աշխատանքը փոխելը, (Ըստ ՝ Աշխատանքային օրենսգրքի, որը ընդունվել էր 1918թ․ դեկտեմբերի 10-ին)

• Արգելվում էր վաճառական գործունեությունը և յուրաքաչյուր գործարք կապված կապիտալի և ապրանքի փոխանակման հետ։ Աշխատավորների կատարած աշխատանքը փոխհատուցվում էր ապրանքներով և կտրոններով։

• Կոմունալ ծառայությունները դառնում էին անվճար։

• Կատարվում էր արդյունաբերության նացիոնալիզացիա, նույնիսկ մանր արդյունաբերությունը և արտադրական գործիքները պատկանում էր պետությանը։

• Բանկերի նացիոնալիզացիա

• Երկրի ամբողջ տնտեսությունը կարգավորում և կառավարում էր ՝ Ազգային գյուղատնտեսության բարձրագույն խորհուրդը  (Высший совет народного хозяйства — ВСНХ)

Այսպիսով ամփոփելով այս կետերը կարելի է ասել, որ առանց ռազմական կոմունիզմի բոլշևիկները քաղաքացիական պատերազմում պարտություն կկրեին, տնտեսական ցածր ցուցանիշների պատճառով։ Ռազմական կոմունիզմը անհրաժեշտություն էր քաղաքացիական պատերազմը հաղթելու համար, իսկ բանվորների կյանքը ինչպես բազմաթիվ այլ հարցերում, նաև այստեղ այդքան էլ կարևոր չէր բոլշևիկների համար․․․

Рубрика: Գրականություն

Ողբի վնասները

Անկասկած Մովսես Խորենացու «Ողբ» ստեղծագործությունը հայ գրականության անբաժան մի մասն է, քչերը կհամարձակվեն հերքել այդ փաստը, սակայն դա մեզ չի խանգարի վերլուծել և քննադատել այն։ Այդ ստեղծագործության կարևորությունը անհերքելի է, բայց արդյո՞ք այդ ողբը չի ստեղծում հասարակության և ազգային ինքնության համար վտանգավոր տրամադրություններ ու սովորույթներ, մի՞թե առավել հայրենասիրական ու արդյունավետ չի ողբալու փոխարեն մի նշանավոր բան անել, արդյո՞ք պետք է ուսուցանել այն դպրոցականներին և սպասել դրական արդյունքի, այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխանը կտեսնեք այս փոքրիկ հոդվածում։

Դարեր շարունակ հայոց պետականությունը վտանգի տակ է եղել, պատմության մեծ մասը մենք հատկացրել ենք պայքարին՝ հանուն անկախության և բարեկեցության։ Սկսած ասորիներից մինչև օսմաններ և բոլշևիկներ ամեն կերպ փնովել են հայ ժողովրդին և ավիրել մշակույթը՝ մասսայական բռնություններ, ճարտարապետական կառույցների և մշակութային արժեքների ոչնչացում և արժեզրկում, մի՞թե մենք պետք է մեղադրենք Խորենացուն ողբի համար, չէ՞ որ ամբողջ հայոց պատմությունը իրենից տարբեր ժամանակաշրջանների ողբ է ներկայացնում և ի՞նչ է, ամո՞թ բան է հայրենիքիդ համար ողբալը և ցավելը։
Ոչ, ամոթ չէ, սակայն այստեղ էլ կա մեդալի երկու կողմ։ Մենք պետք է մեղադրենք Խորենացուն և յուրաքաչյուր այլ գրողի, ով ողբ կուսուցանի ապագա երիտասարդին։ Ապագա սերնդի բարոյալքումը (դեմորալիզացիան) ուղղորդվում է մշակութային և հոգևոր դեգրադացիայով։ Մենք չենք ասում երեխային, որ կյանքը բարդ ու անհասկանալի է, չենք լցնում նրա ուղեղը նիհիլիստական մտքերով, նույնը պետք է անել երիտասարդի և մեծի հետ։ Ողբը կործանում է հասարակության միասնականությունը, մարդիկ չեն միավորվում ողբի շուրջ պետականության վերականգման և ապստամբություն կազմակերպելու ժամանակ, նրանք միավորվում են հպարտության և անհնազանդականության շուրջ։ Չէ որ Վարդանանց և Վահանանց ապստամբությունը իսկզբանե հիմնված չէր ողբի վրա, այլ ռազմականության և պայքարի ՝ հանուն կրոնի։
Ողբի վնասը հետազոտել են բազմաթիվ անտիկ փիլիսոփաներ, սակայն առավելագույնս ճշգրիտ և համապատասխան այս իրավիճակն ուսումնասիրել է Պլատոնը իր «Պետություն» գրքում։ Ըստ Պլատոնի ՝ ողբերգական գրականությունը տեղ չունի իդեալական պետությունում, քանի որ այն զարգացնում է մարդկային հոգու վատագույն կողմերը և կանգնեցնում է ինքնազարգացումը։ Պլատոնի իդեալական պետությունում նույնիսկ դիցաբանական աստվածների պատմությունները և նրանց շուրջ առաջացած առեղծվածներն են ցենզուրայի ենթարկվում, օրինակ ՝ Հեփեստոսին իր հայրը ՝ Զևսը օլիմպոսից ցած չի նետել, առավել ևս այդ պատմությանը Պլատոնը պատասխանում է «Այդպիսի պատմությունները տեղ չունեն մեր պետությունում»։ Ի սկզբանե գրականության մեջ ոչ մի վատ բան չկա, սակայն երբ ողբում է ամբողջ երկիրը, և այն դառնում է ազգային գաղափարախոսություն, դա ծնում է թուլություն և թշվառության ձգտող անձնավորություն։ Որպես օրինակ կարելի է վերցնել Նանկինի կոտորածը, այն սարսափելի և աննկարագրելի էր չինացիների համար, սակայն ի տարբերություն հայերի, նրանք չեն ողբում դրա պատճառով, փոխարենը իրենց առավել հզոր և խիզախ են զգում։ Որպես թուլության օրինակ կարելի է վերցնել 2019 թվականի ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի ընդունած ձևաչափը ՝ ուղղված հայոց ցեղասպանության ընդունման։ Հայկական համայնքը աննկարագրելի ուրախություն էր ապրում, մեծ հույսեր էին կապում այդ ամենի հետ և սպասում էին հողերի վերադարձմանը։ Ամեն անգամ, երբ Հայաստանից ավելի հզոր երկիր խոսում է ցեղասպանության մասին, մենք սպասում ենք, որ նրանք պետք է մեր հողերը վերադարձնեն, ճանաչեն ցեղասպանությունը և օգնեն մեզ, մինչդեռ ինքներս ոչինչ չենք անում և լուռ ողբում ենք։ Դա թուլության դրսևորում է, որը սկսած 12-րդ դարից հայի անբաժան մի մասն է։
Կասկածի տակ է դրվում նաև ողբի բնույթը. արդյո՞ք կեղծավոր էր Հովսեփ Վայոցձորցի կաթողիկոսը, որ 449 թվականին ժողով է գումարում Արտաշատում և քննարկելով հարցը՝ մերժում Հազկերտի և Դենշապուհի կրոնափոխության պահանջը, արդյոք ժլատ ու ագահ էր Խոսրով 4-րդը, որ իր կյանքի գնով նշանակում է Սահակ Պարթևին կաթողիկոս 380-ականներին, թե Վռամշապուհը, ով 404 թվականին վերամիավորում է բաժանված Մեծ Հայքը։ Հենց Խորենացին էր ասում, որ Խոսրով 4-րդի մահից հետո, երբ Հազկերտ 1-ինը գահ է բարձրացնում իր որդի Շապուհին, հայ նախարարները մշտապես ծաղրում և արհամարում են նրան։ Ներսես Ճիճրակեցին, Վահան Ամատունին, Վարդան Մամիկոնյանը, Վահան Մամիկոնյանը, Սահակ Բագրատունին, Վահագն Բարեպաշտը և այլք ի սկզբանե թուլամորթ և զենք ատող չէին, և ցանկում հավաքված են միայն այն գործիչները, որոնք 4-5-րդ դարերում են գործունեություն ծավալել։ Այսպիսով նույնիսկ օտարի իշխանության տակ մենք ունեինք խիզախ և հայրենասեր քահանաներ և արքաներ, ունեինք սպարապետներ, ովքեր հանուն հայրենիքի պատրաստ էին զոհվելու․․․

Рубрика: Պատմություն

Ալեքսանդր Մյասնիկյան․ Ազգային հերոս թե՞ էֆֆեկտիվ կառավարող

Նախևառաջ երկու խոսք կարծիքիս կողմնալության և սուբիեկտիվության մասին, այս հոդվածում ես վերլուծելու եմ բացառձակապես սուբյեկտիվ հիմքերի վրա, կարևոր է նշել, որ յուրաքանչյուր հարցում ես կողմ եմ դեկոմունիզացիային, որը այս հարցում շատ կարևոր դեր ունի։

Ալեքսանդր Մյասնիկյանի կերպարի ընկալումը Հայաստանում բացարձակապես դրական է, նրա անունով կոչվում են փողոցներ, համայնքներ և դրվում են արձաններ, բայց արդյո՞ք նրա կերպարը սովետական հերոսացման արդյունք չէ։ Դեկոմունիզացիային և նրա հերոսացմանը անցնելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել նրա կենսագրությունը և կյանքը։

Ալեքսանդր Մյասնիկյանը նույն ինքը «Մարտունին», «Ալյոշան», «Բոլշևիկ» ծնվել է 1886 թվականին Նոր Նախիջևանում, որը Ռուսական կայսրության կազմի մեջ էր։ 1894 թվականին 8 տարեկան Ալեքսանդրը ընդունվում է Նոր Նախիջյանի Սուրբ խաչ վանքի կից գործող ծխական դպրոցը, 1904 թվականին ընդունվում է Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1906 թվականին Դոնի-Ռոստովում լրացնում է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության անդամ և հաջորդ տարուց սկսած կատարում է կուսակցական աշխատանք Բաքվում, հետագայում Մոսկվայում և Բելոռուսում։ Նրան արտաքսում են համալսարանից դեպի Բաքու, որտեղ աշխատավորների մոտ սոցիալիստական քարոզչություն է կատարում։ 1911 թվականին ավարտվում է արտաքսման ժամկետը, և նա վերադառնում ու ավարտում է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Առաջին համաշխարհայինի ընթացքում զբաղեցնում է որոշ պաշտոններ ցարական բանակում, իսկ փետրվարյան հեղափոխության հետ համահունչ դառնում է ՌՍԴԲԿ-ի Մինսկի մասնաճյուղի լիիրավ անդամ, որտեղ մի քանի այլ մարդկանց հետ հիմնադրում է «Աստղ» թերթը և դառնում նրա խմբագիրը։ Քաղաքացիական պատերազմի ընթացքում ճնշել է Բելառուսի ապստամբությունը, որից հետո արժանանում է բոլշևիկների կողմից անսահման հարգանքի և վստահության։ 1921 թվականից զբաղեցնում է Խորհրդային Հայաստանի Ժողկոմխորհի նախագահի պաշտոնը և ռազմական գործերի ժողկոմ։ Նույն թվականին դառնում է Անդրկովսկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության գործկոմի նախագահներից, որից հետո ՌԿ(Բ)Կ Անդրերկրկոմի առաջին քարտուղարը։ Վերականգնել է երկիրը քաղաքացիական պատերազմից հետո և հրավիրել է Հայաստան ՝ Ալեքսանդր Թամանյանին, Մարտիրոս Սարյանին, Հրաչյա Աճառյանին և այլոց։ 1921 թվականի հուլիսի 4-5-ը մասնակցել է ՌԿ(բ) կ կենտկոմի Կովկասյան բյուրոյի լիագումար նիստին, որտեղ քննարկվում էր Լեռնային Ղարաբաղի հարցը։ Դեմ է քվեարկել Յոսիֆ Ստալինի միջամտությամբ Լեռնային Ղարաբաղն Հայաստանի կազմի մեջ մտցնելու մասին որոշմանը, որով Լեռնային Ղարաբաղը մնաց Ադրբեջանի կազմի մեջ։ 1925 թվականի մարտի 22-ին Թիֆլիսի օդանավակայանում մահանում է օդանավի վթարից։

Կարևոր է նաև խոսել նրա Հայաստանում կատարած աշխատանքի մասին։ Ալեքսանդր Մյասնիկյանը աչքաթող չարեց կրթության ոլորտը, հանրապետությունում սկսում է լայնածավալ դպրոցական շինարարություն։ Երկրի ռազմավարությունը ուղղված էր անգրագիտության վերացմանը և արդեն 1939թ․ ՀՍԽՀ-ի 84%-ը գրագետ էր։  Ստեղծվում են բազմաթիվ մշակութային և ուսումնական կենտրոններ ՝ թատրոններ, գրադարաններ, թանգարաններ և այլն։ Մյասնիկյանը մեծ ուշադրություն էր հատկացնում գրականությանը, Լազարյան ճեմարանում ուսման ընթացքում նա ծանոթացել էր բազմաթիվ հայ բանաստեղծների հետ, որի արդյունքում ձևավորվել էր նրա գրական ճաշակը։ 1921թ․ սկսած հավերժական թոշակ էին ստանում ՝ Հովհաննես Թումանյանը, Լեոն, Նար-Դոսը և բազմաթիվ այլ գրողներ և դերասաններ։ 1922 թվականից սկսած հրատարակվում էր «Նորք» հանրային գրականության ամսագիրը։ Ստեղծվում են բազմաթիվ համալսարաններ և ինստիտուտներ և արդյուքնում գիտնականների թիվը կտրուկ բարձրանում է։ Նա նաև կատարեց աշխատանք ուղղված տնտեսության կարգավորման ՝ աղքատ համայնքներում հանվեցին հարկերը, ՆԷՊ-ի ազդեցությունը Հայաստանի վրա սկզբում չնչին էր և այլն։ Նա Հայաստանը բաժանում է 33 ադմինիստրատիվ համայնքների, ստեղծում է մշտական բանակ և իրավական կառույցներ։

Նրա գործունեության մեջ դժվար թե ինչ-որ վատ բան նկատենք, սակայն կան փաստեր, որոնց մասին Մյասնիկյանին հերոսացնողները համառորեն լռում են։ Օրինակ ՝ Մյասնիկյանը ոչ մի կերպ չանրադարձավ ռուս-թուրքական ագրեսսիային ուղղված Հայաստանի առաջին հանրապետությանը։ Երբ ԳԲԿԲ-ի զորքերը համագործակցելով Քեմալական Թուրքիայի հետ հարձակվեցին առաջին հանրապետության վրա, նա գտնվում էր Մինսկում և ոչ մի արձագանք չտվեց այդ ամենին, որը ըստ իս վառ ապացույց է, որ Մյասնիկյանը արժանի չի հերոսացման։ Նրա համար բոլշևիկների գաղափարախոսությունը ավելի կարևոր էր քան հայի ազգային ինքնությունը և դա անհերքելի փաստ է, դրա հետ մեկտեղ նա կատարել է աշխատանք հօգուտ հայ ազգի։ Սակայն մենք ատում են սելջուկներին կրոնական հալածանքի համար, ինչու՞ ենք լռում երբ նույնը անում էին բոլշևիկները, բազմաթիվ հոգևորականներ վտարվում և գնդակահարվում էին, կրոնական կենտրոնները ավիրվում և պահեստների էին վերածվում, մոտ 500 եկեղեցիներից գործում էին 35-ը ՆԿՎԴ-ի բարբարոսների ձեռքի տակ։ Իսկ կրթությունը, ընդունում եմ, որ գրագետների վիճակագրությունը խոսում է առաջընթացի մասին, սակայն հարկ եմ համարում նշել որ սովետական կրթությունը հիմնված էր քաղաքական հայացքների վրա և դաստիարակում էր ապագա գրել ու կարդալ իմացող բանվորի, բացի դրանից նույնիսկ սովետական բառարաններում, սկսում էր քաղաքական կրթությունը, որպես օրինակ վերցնենք 1987 թվականին «Просвящение» հրատարակչության բառարանի առաջին տողերը «Այսօր դու կսկսես քո ճանապարհորդությունը դեպի հիանալի և անսովոր երկիր ՝ գիտելիքների երկիր։ Դու կսովորես գրել և կարդալ, առաջին անգամ կգրես մեզ համար ամենահարազատ բառերը ՝ մայր, հայրեինք, Լենին» (թարգմանություն) աննկարագրելի դեգրադացված կրթական համակարգը հիմնված էր միայն գրելու և կարդալու վրա։

Իսկ այժմ ամենակարևոր պատճառը, թե ինչու ըստ իս ՝ Մյասնիկյանի հերոսացումը սակավագիտության արդյունք է։ Յուրաքաչյուր հայ, ով երբևիցե կհերոսացնի Մյասնիկյանին, իսկզբանե երբևիցե նույնիսկ չի լսել Անդրկովսկասի Խորհրդային  Սոցիալիստական Հանրապետության կամ ԱԽՍՀ-ի սահմանադրության գոյության մասին(1922, դեկտեմբերի 13)։ Քանի որ մեր շատ սիրելի իրավաբանը խորհրդի անդամ էր, նա ծանոթ էր այդ փաստաթղթին։ Հոդված 1-ից սկսում են մեղադրանքները ուղղված բուրժուա-կապիտալիստներին, Հայաստանի առաջին Հանրապետությունը անվանվում է բուրժուա-կապիտալիստական, այն հանրապետությունում որտեղ իրականացվել են բազմաթիվ ճակատամարտեր հանուն պետականության և ազատության ՝ Բաշ-Ապարանում, Սարդարապատում և բազմաթիվ այլ վայրերում։ Այսպիսով համեմատելով Դրաստամատ Կանայանին, Նժդեհին, Արամ Մանուկյանին և բազմաթիվ այլ հերոսների Մյասնիկյանի հետ, պարզ է դառնում որ նրանց կողքին մյասնիկյանը էֆֆեկտիվ կառավարող էր, ոչ՛ ավել ոչ՛ պակաս։ ՀՍՍԽ-ի 1922 թվականի փետրվարի 4-ի սահմանադրության մեջ նույնպես բազմաթիվ հակասական կետեր կան, որպես օրինակ բազմաթիվ անգամներ խաղտվում է հայերի ազգային ինքորոշման իրավունքը։ 6-րդ հովածի «Ա» կետով դպրոցը սոցիալիստական դաստիարակության կառույց է դառնում, 8-րդ հոդվածում Հայաստանի նախորդ կառավարությունների բոլոր համաձայնագրերը անվավեր և չեղյալ են համարվում, որը դե ֆակտո չի քննարկվել երբեք։ 71-րդ հոդվածով ՝ քահանաները և հոգևորականները, առևտրականները և նախկին կառավարության անդամները զրկվում են ընտրության իրավունքից։ 5-րդ գլխով որոշվում է Խորհրդային Հայաստանի դրոշը և զինանշանը, որը փոփոխման ենթակա չէ, հավելյալ դրան նույնիսկ դրոշի հարցում պարտադիր պայմաններ կան։ Մեկ այլ հետաքրքիր հանգամանք է ՆԳԺԿ-ն, որտեղ Հայաստանի մասնաճյուղում մեծամասամբ Վրացիներ և Ադրբեջանցիներ էին կառավարում։ Այսպիսով Մյասնիկյանին անվանել հայոց ազգի հերոս, հակասական և բարդ է․․․

Գրականություն

https://ru.wikisource.org/wiki/Конституция_Социалистической_Советской_Республики_Армении#Глава_первая._ОСНОВНЫЕ_ПРИНЦИПЫ_ВЛАСТИ_ЭКСПЛУАТИРУЕМОГО_И_ТРУДОВОГО_НАРОДА

https://w.histrf.ru/articles/article/show/miasnikov_alieksandr_fiodorovich

https://hy.wikipedia.org/wiki/Ալեքսանդր_Մյասնիկյան

Рубрика: Հաշվետվություն

Սեպտեմբերի 1-ը Արագածի գագաթին

Սեպտեմբերի 1-ին առավոտյանը ժամը 8։00-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմացից ուղևորվեցինք դեպի Արագած։ Համեմատած նախորդ տարվա՝ ունեի ավելի մեծ սպասելիքներ, որովհետև 2018 թվականին այդպես էլ մինչև վերջ չբարձրացա, սակայն այս տարի ինձ խոսք տվեցի ինչ էլ որ լինի, բարձրանալ մինչև գագաթը։ Ժամը 10։10 սկսեցինք մեր արշավը։ Բարձրանալու ամբողջ ընթացքում ներքևում երևում էր լուսադեմ Քարի լիճը, որի հարավային մասում 1942 թվականից գտնվում է Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական ճառագայթների ու հետազոտման կայանը։ Արշավի սկիզբը ամենահաճելի մասերից էր այնտեղի զառիկվող լանջերի խոտածածկի փափկության պատճառով։ Բարձրանալու ընթացքում խոտածածկը փոխարինվում էր չոր քարե կտորների, սակայն ինչքան բարձրանում էինք, տեսարանը ավելի չքնախ և անկրկնելի էր դառնում։ Հենց այդ տեսարանի պատճառով էլ պարտավոր էի բարձրանալ մինչև գագաթը, որը այս անգամ արեցի։ Գագաթում անցավ մկրտության արարողությունը, որը այնքան տպավորիչ էր, որ անհնար է բառերով նկարագրել այդ զգացողությունները, երբ աչքերդ բացելուն պես՝ քո առջև կանգնած է Արագածի բնության ամբողջ գեղեցկությունը։ Գագաթում անցկացրեցինք որոշ ժամանակ և ուղևորվեցինք հետ՝ դեպի Քարի լիճը։ Իջնելու ընթացքում շփվեցի հետաքրիր մարդկանց հետ և ժամանակ անցկացրեցի ընկերներիս հետ։ Քարի լճին հասնելուն պես՝ ուղևորվեցինք դեպի Երևան։