Рубрика: Պատմություն

Ռուսաստանի քաղաքացիական պատերազմը

Ռուսաստանի քաղաքացիական պատերազմը սկսել է 1917 թվականի հոկտեմբերին և շարունակվել է մինչև 1922 թվական։ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի նախադրյալները կարելի է անվերջ թվարկել սկսած 1905 թվականի հեղափոխությունից մինչև 1911-1922 թվականների սով, սակայն ընդհանրացնելու նպատակով կարելի է ասել, որ այն առաջացավ քաղաքական, սոցիալական և էթնիկական խնդիրների պատճառով։ Հիմնական ճամբարները բաժանենք երկու խմբի ՝ սպիտակ շարժման և բոլշևիկների, սակայն մենք աչքաթող չենք անում ՝ կանաչ պարտիզաններին, Բասմաչներին և այլոց, ովքեր անկախ այս երկուսից իրենց քաղաքական և սոցիալական գաղափարների համար նույնպես կռվում էին, բայց հաջողության պատճառով և շարժումների սակավաթիվ մասնակիցներ պատճառով, նրանց գործունեությունը չի շոշափվում համընդհանուր պատմության մեջ, ուստի ինքս կարիք չեմ տեսնում դրա մասին մանրամասն գրելու։

Սպիտակ շարժումը կամ «Սպիտակ գործ»-ը, «Սպիտակ գաղափար»-ը տարբեր քաղաքական բլոկների միություն էր, որոնք միավորվեցին ընդեմ սովետական իշխանության, քաղաքացիական պատերազմի ընթացքում։ Այս բլոկի առաջացման շուրջ կարծիքները անթիվ և անհամար են, սակայն կարիք կա ժխտելու ամենանհեթեթները, որպես օրինակ ՝ որոշ մարդիկ համարում են, որ բլոկը ստեղծվել է 1917 թվականի օգոստոսին ՝ Կոռնիլովյան ռազմական խունտայի ստեղծման ժամանակ, սակայն այդ փորձը էլ ավելի բարդեցրեց ժամանակավոր կառավարության իշխանությունը, և իշխանության եկան բոլշևիկները։ «Սպիտակ շարժման» աջակիցներն ու մասնակիցներն էին ՝ Ուկրանիան, բազմաթիվ ռուսական հանրապետություններ, ինչպիսին են ՝ Սիբիրյան Հանրապետությունը, Կուբանի հանրապետությունը և այլն։ Ինչը որ հետաքրքիր է, և կարիք կա նշելու դա ՝ Ալաշ-Օրդայի և մի շարք այլ մուսուլմանական պետությունների աջակցությունն էր «Սպիտակ շարժումին», Ալաշ-Օրդայի դեպքում դա առավել զարմանալի է, քանզի ինքնավար պետությունը, որը իսկզբանե մուսուլմանական ավանդություններով և գաղափարներով լցված էր, աջակցում է ռուսական նացիոնալիստական շարժմանը։

Բոլշևիկների դեպքում ամեն ինչ պարզ է, ուստի նշենք միայն կազմը։ Բազմաթիվ հանրապետություններում և ինքնավար համայնքներում սովետական իշխանությունը հեղափոխական տրամադրություններ ստեղծեց և սատարեց, օրինակ ՝ Ֆինլանդիայի, Ուկրանիայի և նույնիսկ Հայաստանի «քաղաքացիական» պատերազմները, որոնք իսկզբանե բոլշևիկների կողմից հրահրված ազգային անմիասնականության վրա հիմնված կիսահեղափոխություններ էին։ Բոլշևիկներին սատարում էին մի շարք ՝ ինքնավար համայքներ, Մոնղոլիայի ազգային Հանրապետությունը, Ֆինլանդիայի սոցիալիստական և աշխատավորների կուսակցությունը, Պարսկական խորհրդային սոցիալիստական Հանրապետությունը և այլն։


Ինչպես Ռուսաստանի կայսրությունը և Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը, «Սպիտակ շարժում»-ի սպառազինության մատակարարմամբ նույնպես զբաղվում էր Անտանտի շահամոլ պետությունները և այդ էլ դարձավ պարտության հիմնական պատճառը։ Երբ բոլշևիկները անխնա խլում էին գյուղացու ձեռքից ցորենն ու մետաղադրամը, սրանք քաղաքացիական իրավունքների և սեփական ունեցվածքի լոզունգներով փորձում էին հաջողության հասնել։ Արդյունքում բոլշևիկները ստեղծեցին տնտեսական գիգանտ, որը միայն սպառազինություն էր արտադրում և սպառողական ապրանքների մասին նույնիսկ չէին էլ մտածում։ Սակայն բացի չնչին օգնությունից Անտանտը և մի քանի այլ պետություններ ռազմական ինտերվենցիայի միջոցով աջակցեցին «Սպիտակ շարժում»-ը, օրինակ ՝ Իտալիան, Հունաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ճապոնիան, Չինաստանը, Ռումինիան և այլն։


Բաց թողնելով ռազմական գործունեությունը, որը այդքան էլ կարևոր ու որոշիչ չէր, անցնենք արդյունքներին։ Բոլշևիկները հաղթելով սկսում են ներկուսակցական քննարկումները քաղաքական հետագա կյանքի վերաբերյալ, բայց դրանից առաջ մշակվում է սոցիալ-տնտեսական նոր համակարգը ՝ ՆԷՊ-ը, որը գյուղացուն և բանվորին ազատում էր բոլշևիկյան «կոլլեկտորներից»։ Արդյունքում ստեղծվում է Խորհրդային միությունը ՝ տասնյակ ինքնավար համայնքներով և պետություններով։ Անկախություն են ստանում լեհերը, էստոնացիները, ֆինները, հայերը, լատիշները, լատվիացիները և մի քանի այլ ազգեր։ Երկրում սկսում է 1921-1922 թվականների մեծ սովը, որը շուրջ 32 մլն մարդու վնաս է պատճառում։

Աղբյուրները ՝

https://ru.wikipedia.org/wiki/Стороны_в_Гражданской_войне_в_России#«Третья_сила»

https://w.histrf.ru/articles/article/show/grazhdanskaia_voina_v_rossii_1917_1922_gg