Рубрика: Գրականություն

«Պատերազմը հայտարարված է», «Մայրը և Գերմանացիների կողմից սպանված գիշերը», «Ձե՛զ»․ Վլադիմիր Մայակովսկի (վերլուծություն)

<<Պատերազմը հայտարարված է>>

1914թ․ Հուլիսի 20, Ռուսական կայսրությունը, աջակցելով Սերբիային, պատերազմ է հայտարարում Ավստրո-Հունգարիային։ Նույն օրը Մայակովսկին գրում է այդ ակնարկը։ Բանաստեղծությունը սկսվում է թերթի վաճառականից, ով բղավում է օրվա լուրերի մասին։ Շարունակվում և զարգանում են իրադարձությունները բացառապես պատերազմի անմարդկային բնույթի վերաբերյալ։ Ստեղծագործությունը առավելագույնս պարուրված է գեղարվեստական տոներով, ի տարբերություն <<Ձե՛զ>> բանաստեղծության, Մայակովսկին ավելի ստեղծագործական է գտնվել։ <<Աստղերի արցունքներ>>, <<Անցորդների կողմից տրորված խիղճ>> տեքստը մեծամասամբ բաղկացած է մաքսիմալիստական տողերից, ծայրահեղությունից դեպի ծայրահեղություն։ Մայակովսկին բանաստեղծությունը  ավարտում է թերթավաճառի խոսքերով, կրկնվում են արյան մասին տողերը նույնպես։

<<Մայրը և Գերմանացիների կողմից սպանված գիշերը>>

Հակապատերազմական թեման շարունակվում է այս բանաստեղծությամբ, որը գրվել է 1914թ․։ Բանաստեղծությունը սկսվում է մութ քաղաքի փողոցներից մեկում, որտեղ արտասվում էին մայրերը։ Ձայն է հնչում՝ <<Փակեք թերթերի աչքերը>> և միաժամանակ պատմությունը տեղափոխվում է դեպի նամակ, որը գրել էր մի զինվոր իր մոր համար։ Նամակը սկսվում է գեղարվեստական ոճով և Մայակովսկին երեք անգամ օգտագործում է <<ծուխ>> բառը։ Որդին պատմում է վնասված գիշերվա մասին, ներկայացնում է այնպես, կարծես թե դա վերացական չէ։ Գիշերը նկարագրվում է որպես վիրավոր զինվոր, որը արտասվում էր Վարշավայի վրա, իսկ աստղերը բղավում էին՝ <<Սպանված է, սիրելիս>>։ Այնուհետև բանաստեծությունը տեղափոխվում է Կաունաս՝ Լիտվա, որը այրվում և արտասվում էր։ Բանաստեղծությունը ավարտվում է գիշերով, ով առանց ոտքերի և ձեռքերի էր մնացել։ Հնչում է զանգը և վախից սպիտակած մայրը զգում է այդ վատ լուրը։ <<Ախ փակե՛ք, փակե՛ք թերթերի աչքերը>>։ Ամբողջ բանաստեղծության մեջ Մայակովսկին անընդհատ կրկնում է նույն բառերը, 2 անգամ դագաղ բառը, նույնքան՝ գիշերն ու փողոցը։

<<Ձե՛զ>>

Մայակովսկին այս բանաստեղծությունը գրել է 1915թ․ փետրվարին, երբ նա կամավորական դիմում էր ուղարկել Ռուսաստանի կայսրական բանակին։ Նրան մերժել էին քաղաքական հայացքների պատճառով։ <<Ձե՛զ>> բանաստեղծութոյւնը ուղղված է Ռուսական կայսրության վերին ստրատային։ Առաջին իսկ տողերից Մայակովսկին, ինչպես յուրաքանչյուր բոլշևիկյան գաղափարների կրող, մատնացույց է անում դասակարգային տարբերությունը, կայսրության չինովնիկների և սովորական բանվորների միջև։ Հաջորդ տողերը Մայակովսկին հատկացնում է այն մարդկանց, ովքեր տանը հանգիստ նստած թերթերից կարդում են, թե ով է ստացել Սուրբ Գևորգի պարգևը (ՌԿ բարձրագույն պարգևներից մեկը)։ Այսպիսով քննադատելով անբաններին և չինովնիկներին, Մայակովսկին նշում է, որ նրանց պատճառով տասնյակ հազարավոր զինվորներ են զոհվել։ Այս ստեղծագործության մեջ Մայակովսկին հեռանում է սատիրայից և լրջորեն մոտենում այդ խնդրին։ Մայակովսկին չի փորձում ծաղրել նրանց, օգտագործելով կոպտագույն բառապաշարը, ընթերցողին փոխանցում է ատելություն և զայրույթ։ Բանաստեծությունը առաջին անգամ հնչել է <<Թափառող շուն>> ակումբի ներսում, որի պատճառով այդ ակումբը շատ մեծ խնդիրներ ունեցավ հետագայում։