Рубрика: Էկոլոգիա

Ջրի մակարդակից ցածր երկիրը․․․

Նիդերլանդները գտնվում է Արևելյան Եվրոպայում, երկրի արևելյան և հյուսիսային մասերը սահմանակցում են Հյուսիսային ծովի հետ։ Նիդերլանդների տարածքի մեծ մասը առաջացել է չորացումների պատճառով և բնակչության 60% ապրում է ջրի մակարդակից ցածր տարածքներում։ Տարածքի 18% ջուր է և Նիդերլանդները աշխարհի ամենախոնավ երկրներից է։ Երկրի միջով անցնում է երեք խոշոր գետեր, որոնցից ամենախոշորն Հռենոսն է։

Նիդերլանդների մեծագույն խնդիրն է ծովի մակարդակի բարձրացումը, որը տեղի է ունենում գլոբալ տաքացման պատճառով։ Դեռ հնագույն ժամանակներից սկսած, տարբեր ժողովուրդներ Նիդերլանդների տարածքում պայքարել են ջրհեղեղների դեմ։ Ամենախոշոր ջրհեղեղը տեղի է ունեցել 1287թ․, որի ժամանակ մահացել է 50․000 մարդ։ Դարերի ընթացքում Նիդերլանդները չորացրել են հազարավոր կանալների, դամբերի, ջրապոմպերի և ջրհանների միջոցով (ավելի վաղ ժամանակաշրջանում հողմաղացի միջոցով)։

Каскад мельниц в сравнении с современной насосной системойՄիջնադարում Հոլանդացիները ստեղծեցին այս պոլդեռները, որոնք աշխատում էին շլյուզներով և բացվելու դեպքում ամբողջ ջուրը ցամաքում էր։

 

20-րդ դարում Նիդերլանդերը կատարելագործեցին պոմպերը, դամբերը և կառուցողական տեխնիկաները։ 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի վերջ իրականացվել է ջրհեղեղներից պաշտպանման մի քանի նախագծեր և  պաշտպանողական դամբերի երկարությունը հասնում է մինչև 3500 կմ։

Զեյդեռզե նախագիծը

Զեյդերզեն պաշտպանական սիստեմա է, որը իր մեջ ներառում էր մակերեսային ջրերի ցամաքում և հողերի դրենաժ (Ցամաքուրդ): Նախագծի հիմնական նպատակներից էր նոր տարածքների ձեռք բերումը և գյուղատնտեսական տարածքների մեծացումը։
File:Zuiderzeewerken-NL.png
1918թ․ Ընդհունվում է  Zuiderzee  ակտը, որը հայտարարում է այդ մաշտաբային նախագծի երեք կարևորագույն նպատակների մասին՝
• Կենտրոնական Նիդերլանդների պաշտպանումը ջրհեղեղներից

• Գյուղատնտեսական պայմնանների բարելավումը

• Ջրային ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործում, աղի ծոցի փոխարեն լճի կառուցմամբ

1927թ․ սկսվում են շինարարական աշխատանքները Աֆլեստդեյկի դամբի կառուցմամբ։ Դամբի լայնությունը 90մ էր, իսկ ծովից բարձրությունը՝ 7,25մ։ Հողերի առաջին չորացումը եղել է 1930թ․ իսկ վերջինը 1967թ․ ընդանուր առմամբ չորացվել է 1650 կմ2 տարածք։

Դելտա նախագիծը

Դելտա նախագիծը առաջացել է Հռենոս գետից և ջրհեղեղներից պաշտպանվելու նպատակով։ Գործել է 1950թ․ մինչև 1997թ, որի ընթացքում կառուցվել է մի քանի դամբեր, շլյուզներ և անձրևվային անջրպետներ։ Հոլանդիայի կառավարությունը Դելտա նախագիծը որակավորում է, որպես ամենակարևոր և նշանավոր նախագծերից մեկը։ Կառուցվել է 2400կմ հիմնական և 14․080 oժանդակ դամբեր։

Գլոբալ տաքացման և ծովի մակարդակի բարձրացման պատճառով դամբերը պետք է ավելի բարձրացնել և լայնեցնել։ Մինչ այսօր Նիդերլանդները քննարկում է հավելյալ պաշտպանական դամբերի և այլ պաշտպանական կառույցների ստեղծման հեռանկարը։

 

 

 

Ամփոփում

Карта Нидерландов в 1300 году и после осуществления проекта ...Արդյունքում, Նիդերլանդի պայքարը բնական աղետների դեմ շարունակվում է։ Սակայն Հոլլանդացիները բավականին ստեղծարար և հնարամիտ են և պատշաճ կերպով պայքարում են այդ աղետների դեմ։ Այս նկարում կարելի է տեսնել թե ինչ փոփոխությունների է բերել վերոհիշյալ Զեյդեռզե և Դելտա մաշտաբային նախագծերը։

Աղբյուրները

https://ru.wikipedia.org/wiki/Дельта_(проект)
https://ru.wikipedia.org/wiki/Зёйдерзе_(проект)
https://ru.wikipedia.org/wiki/Защита_от_наводнений_в_Нидерландах#cite_note-1
https://elligo.ru/nacionalnie_osobennosti/strana-nizhe-urovnya-morya.html
https://nauka.boltai.com/topics/strana-nizhe-urovnya-morya/
The Curious (Youtube)

Оставьте комментарий