Рубрика: Գրականություն

Վլադիմիր Մայակովսկի

Մայակովսկին ծնվել է Բաղդաթ գյուղում, հունիսի 7-ին 1893թ կամ 1894թ¹, նրա մայրիկի կարծիքը և հոր փաստաթղթերը չեն համապատասխանում։ Հայրը՝ Վլադիմիր Կոնստանտովիչ Մայակովսկին, անտառապահ էր, իսկ մայրը Ալեքսանդրան՝ հասարակ Ուկրայնուհի էր։ Չնայաց Ռուսական կայսրության քաղաքացիությանը, Մայակովսկին պնդում է, որ նա իսկական Վրացի է։

Կյանքի վաղ տարիները

1902թ․ ընդունվել է Քութայսի միջնակարգ դպրոց, մեջբերում Մայակովսկու խոսքերից <<Ընդունելիության քննություն, առաջին և երկրորդ աշակերտները գնում են, ամբողջությամբ 5 են ստանում, իմ հերթն է, կարդում եմ Ժյուլ Վեռն, ընդարապես ֆանտաստիկ է, ինչ-որ մորուքավոր իմ մեջ նկատում է նկարչի ունակություններ։ 1904թ․ ռուս-ճապոնական պատերազմ, կարդում եմ բոլոր լուրերը, ոգևորում են կրեյսներների բացիկները, մեծացնում եմ և կրկնօրինակում։ 1905թ․ առաջին ռուսական հեղափոխությունը, քույրս էր եկել Մոսկվայից, հիացած։ Թաքուն տվեց ինձ մի թղթի կծիկ, դա հեղափոխությունն էր, բանաստեղծություն։ Հեղափոխությունը և բանաստեղծությունը միավորվեցին իմ գլխում։ Մահացավ հայրս, թղթեր կարելու ժամանակ ծակեց մատը․․․ Արյան վարակում ²։ Թաղումից հետո, մեզ մոտ մնաց 3 ռուբլի, տեղափոխվեցինք Մոսկվա, չգիտեմ թե ինչու։ Ծանոթներ չունեինք, վարձակալեցինք մի տուն Բռոդուելի փոխոցի վրա։ Ուտելիքի հետ ամեն-ինչ վատ էր, ես և երկու քույրերս սովորում էինք, մայրս պարտավորված էր վարձակալության տալ երկար սենյակները, աղքատ ուսանողներին։ Ընտանիքում փող չկար, ստիպված էի սթափվել և նկարել։ Տեղափոխվեցի 5-րդ գիմնազիայի 4-րդ դասարան, ամբողջությամբ մեկեր էի ստանում, երբեմն երկուսներ։ Բելետրիստիկան չէի ընունում ընդհանրապես, փիլիսոփայություն, բնագիտություն, բայց մասնավորապես մարքսիզմը։ Պարզ հիշում եմ կապուտակ լենինյան երկու տակտիկաները, ինձ դուրեկան էր որ գիրքը մասնատված էր մինչ տառերը, ոչ լեգալ հրապարակման համար>>³։
Նրա մոր՝Ալեքսանդրայի հուշերից ՝ <<Նա գնում էր գիմնազիյա, բայց զբաղված էր այլ գործերով։ Կարդում էր, գլխավորում քարոզը բանվորների միջև։ Նա դարձավ 14 տարեկան, 1907թ․ վերջն էր, մեր լուսավոր տանը հանդիպում էին կուսակցական անդամները։ Նրանց միջև Վոլոդյան նշանավոր համբավ ուներ>>⁴։

1905թ․ Նրան իր իսկ խոսքերով <<դուրս շպրտեցին>> դպրոցից, վարձը չվճարելու համար։

Մայակովսկին որպես Բոլշևիկյան(РСДРП) կուսակցության անդամ

 

1908թ․ ընդունվել է Բոլշևիկյան կուսակցություն, որպես քարոզիչ և հրապարակախոս։ Մարտի 29-ին բռնվեց դարանի վրա և ստիպված կուլ տվեց հասցեներով լի բլոկնոտ։ 1 տարի կատարեց կուսակցական աշխատանք, կրկին նրան ձեռբակալեցին և բռնագրավեցին իր ռեվոլվեռը։ 1908-1909թթ․ նա ձերբակալվել է 3 անգամ, բայց բախտի քմահաճույքով երկու գործերը կարճվել են իսկ մեկը չեղարկվել, այսպիսով բանտում անցակցրել է շատ քիչ ժամանակ։
Մեջբերում Մոսկովյան ոստիկանության բաժնից՝ <<Դիտարկում՝ բոյով⁵ Վլադիմիր Վլադիմիրովիչ Մայակովսկի։ Բոյովը ապրում է Գենայի տանը։ Ժամը 11։20 դուրս է եկել տնից և գնացել է քաղաքացիական տներ նիկոլյան փողոցի վրա, որտեղ անցկացրել է 35 րոպե։ Բոյովը այդտեղ ապրում է, գիշերում է և դիմավորում մարդկանց։>>

Մայակովսկու հուշերից՝ <<Երրորդ ձեռբակալումը։ Չէի ուզում նստել, ապստամբում էի։ Տեղափոխեցին երջանկությունից դեպի Բուտիրկայի իզոլացված բանտախուց։ 11 բուտիրկյան ամիսներ, կարևորագույն ամիսներ էին իմ համար, 3 տարի պրակտիկայից և տեսությունից հետո, նետվեցի բելետրիստիկայի⁶ վրա։ Կարդացի ամբողջ նոր գրականությունը և վերլուծեցի այն։ Դա օտար էր իմ համար։ Փորձեցի ինքս գրել նույնչափ լավ, բայց այլ իրողության մասին։ Ստացվեց տխուր և լացակումաց, շնորհակալություն ոստիկաններին, դուրս գալուց բռնագրավեցին, թե չէ մեկ էլ տեսար հրապարակեցի։ Դուրս եկա տրամադրված, ճիշտ աշխարհայացքով, բայց պետք էր փորձ արվեստի բնագավառում, ես պետք է ավարտեմ դպրոցը>>։

 

Հետկուսակցական Մայակովսկին

 

Բանտից հետո Մայակովսկին որոշում է կանգնեցնել կուսակցական աշխատանքը և զբաղվել ուսմամբ։ 1911թ․ ընդունվում է <<Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան>> միակ ուսումնարանը, որտեղ ընդունեցին առանց ունեցվածքի վկայության։ Ծանոթանում է Դավիթ Բուրլյուկի հետ, ում նկարագրում է այսպես <<հանդուգն տեսքով, լորնետով(лорнет)⁷, հարբեցող է։ Նա հասակակիցներին անցած վարպետի զայրույթ ունի>>։ Մայակովսիկ և Դավիդը հիմնում են ֆուտուրիստական խմբակ՝ <<Հիլեյա>>-ն։ Այդպես էլ ծնվում է ռուսական ֆուտուրիզմը։ Նրա առաջին հրապարակված բանաստեղծությունը կրում էր <<գիշեր>> անվանումը։ Միառժամանակ ընհունվում է պոետների շրջանակ և ուսումնասիրում ֆուտոկուբիզմը։

Գրող Կորնեյ Չուկովսկու հիշողություններից <<իմ և ֆուտուրիզմի հարաբերությունները բարդ էին։ Ես ատում էի նրանց գաղափարը, բայց սիրում էի հեղինակներին և նրանց տաղանդը։ Նրանք հանդիսանում էին իմ կողմից հալածված նիհիլիստական տենդենցիաների կրողը։ Միաժամանակ նրանց շատ գործեր, իմ աչքերում իրական արվեստի գործեր էին։ Մայակովսկին այլ տպավորություն թողեց իմ վրա, ամբողջովին տարբերվող իր ընկերներից։ Էքսցենտրիկայի ֆուտուրիստական պատկերի միջև, ես նկատեցի իրական մարդկային վիշտ, անհամատեղելի իր էստրադային հայտարարությունների հետ>>

1914թ․ լույս է տեսնում նրա առաջին հավաքածուն <<Ես>> անվանմամբ։ Գրված էր ձեռքով և պաշարված Լև Ժեգինի և Վասիլիի Չեկռիգինի նկարներով։ Հետագայում այդ հավաքածուն հայտնվեց մի շարք ֆուտուրիստական պարբերականներում և այլ հավաքածուներում։ Նույն տարում Մայակովսկին ուսումնասիրեց դրամոտուրգիան, բազմաթիվ հրապարակումներ ունեցավ, բանաստեղծություններից մինչև դերասանական աշխատանք։ Մասնակցում է ֆուտուրիստական օլիմպիադային Ղրիմում, իսկ փետրվարին արդեն Բուրլյուկը և Վլադիմիրը հեռացվում են դպրոցից։ Նա սկսում է աշխատել իր նոր պոեմի վրա, որը կոչվում էր՝ <<Ամպերը շալվարի մեջ>> ավելի ուշ այն հրապարակում են և ըստ՝ Վլադիմիր Մայակովսկու, ցենզուրան ամենուր էր։ Սկսվում է առաջին համաշխարհային պատերազմը, իր մտքերը նա արտահայտում է <<Պատերազմը հայտարարված է>> բանաստեղծության մեջ։ Ավելի ուշ՛ 1915թ․ ցանկանում է գրանցվել որպես կամավոր։ Նրան մերժեցին քաղաքական հայացքների համար և Վլադիմիրը նվիրեց ռուսական բանակին մի բանաստեղծություն <<Ձե՛զ>> անվանմամբ։ Պատերազմի ամենաթեժ տարիներին, երբ Ռուսաստանի կայսրության բանակը օրեցօր նահանջում էր, կորցնելով Վարշավան և Բրեստը, Մայակովսկին հակապատերազմական կոչերով էր հանդես գալիս։ Նա գրում է երկու բանաստեղծություն արդի իրադարձությունների մասին, <<Մայրը և Գերմանացիների կողմից սպանված գիշերը>> և <<Ես և Նապոլեոնը>>։ Պացիֆիզմից դեպի հեղափոխություն մեկ քայլ է Մայակովսկու համար։ 1917թ․ հրապարակում է <<Հեղափոխություն․ Պոետոխռոնիկա>> աշխատությունը։ Մարտին գլխավորում է 7 անձից բաղկացած դիվիզիան և ձեռբակալում գեներալ-մայոր Սեկրետեվին։ Ավարտվում է հեղափոխությունը, Մոսկովյան փողոցները թնդում են, իսկ Մայակովսկին գրում է <<Միսերիյու-բուֆֆ>> պիեսը։ Հեղափոխությունը  նոր հաջողություններ է բերում Մայակովսկուն՝ համագործակցում РОСТА⁸-ի հետ, տպագրվում են նրա հոդվածները <<Կոմուննայի արվեստը>> թերթում, ստեղծում է <<Կոմֆուտ>> խումբը։ Ընհանուր առմամբ նա համագործաքցել է 35 թերթի և 57 ամսագրերի հետ (Ըստ՝ Կոսմոմոլյան ճշմարտության)։
Վ․Ի․ Լենինի խոսքերը Մայակովսկու մասին՝ <<Երեկ ես միամիտ կարդացի Մայակովսկու բանաստեղծությունը քաղաքական բովանդակությամբ։ Ես չեմ հանդիսանում նրա գրական գործունեության երկրպագուն, բայց լիովին ընդունում եմ իմ անտեղյակությունը այդ ոլորտում։ Երկար ժամանակ ես չէի զգացել այդպիսի հաճույք, ադմինիստրատիվ և քաղաքական տեսանկյունից։ Իր բանաստեղծության մեջ նա ծաղրում է նիստերը, ծիծաղում  կումունիստների վրա, քանզի նրանք միշտ նիստերի են։ Անկարող եմ քննադատել նրա պոեզիան, բայց քաղաքական տեսանկյունից, պնդում եմ, որ նա լիովին ճիշտ է>>։ 1922-1928թթ․ Մայակովսկին սկսում է ճամփորդել, որտեղ գրում է հանրահայտ քննադատական ակնարկներ և բանաստեղծություններ <<Ինչպե՞ս է աշխատում դեմոկրատական հանրապետությունը>>, այդ ակնարկի մեջ նա քննադատում է Լատվիայի ամբողջ գործունեությունը, սկսած միֆական ժողովրավարությունից մինչև <<ազատ խոսքի իրավունք>>։ 1929-1930թթ․ հրապարակում է երկու սատիրայիկ պիեսաներ <<Կլոպը>> և <<Բաղնիքը>>։

Մայակովսկու ինքնասպանությունը

1930թ․ Ամենաանհաջողն էր Մայակովսկու կյանքում, նա տառապում էր հիվանդություններով։ <<Աշխատանքի 20 տարիներ>> ցուցահանդեսը Մայակովսկու համար ճակատագրական էր, ոչ ոք նշանավոր գրողներից և գործիչներից չայցելեց այն, դա մեծ հարված էր Մայակովսկու հոգեբանական աշխահհին։ Քիչ անց, մարտին, անհաջող երկու պրեմերիա եղավ  <<Բաղնիք>> պիեսի և <<Կլոպ>> ցուցադրությունը։ Ապրիլին <<Մամուլ և հեղափոխություն>> ամսագիրը կրճատում է նրա հոդվածը և հեռացնում <<Պրոլետարիատի Մեծ գրողի համար, 20 տարվա հասարակական աշխատանքի առիթով>> նախաբանը։ Նրան մերժում են օտար երկիր գնալու վիզայից։

Մահվանից երկու օր առաջ, նա գրեց նամակը, որը սկսում է այս խոսքերով <<Իմ մահվան մեջ ոչ ոքի չմեղադրեք և խնդրում եմ չբանբասեք, հանգուցյալը ատում էր դա>>։ Իր ձախ ձեռքո։ Դոնեցկի գերեզմանոց նրան ուղեկցեցին մի քանի հազար մարդիկ, Ինտերնացիոնալ երգի ներքո։ Նրա դին այրեցին, իսկ ուղեղը հանձնեցին <<Ուղեղի ինստիտուտին>>։

Մայակովսկու դին 1930թ․

____________________________________________________________________________________________

Մեկնաբանություն

¹ — Նրա մայրը՝ Ալեքսանդրան պնդում էր որ Վլադիմիրը ծնվել է 1893թ․ իսկ ըստ նրա հայրիկի աշխատանքային գրքույկի, ծնվել է 1894թ․

² — Այդ դեպքից հետո Վլադիմիրը ձեռք է բերում բակտերիաֆոբիա, նրա ծանոթները ասում էին, որ նա օրեկան մի քանի տասնյակ անգամ լվանում է իր ձեռքերը։

³,⁴ — Մեջբերումներ <<Владимир Маяковский>> Ֆիլմից։

⁵ — Բոյովը նրա մականունն էր, այդպես նրան դիմում էին ոստիկանները։

Բելետրիստիկա⁶  —
 գեղարվեստական արձակ ստեղծագործությունների հավաքական անվանումը։

Լոռնետ⁷ — Ծալովի կոթով միադիտակ։

РОСТА⁸ — Ռուսական հեռագրերի կազմակերպություն

——————————————————————————————————————————

Օգտագործված գրականություն, հոդվածներ և ֆիլմեր

Владимир Маяковский — ГОСТТЕЛЕРАДИОФОНД России (1982թ․)
Маяковский — Самоубийство революции (Дмитрий Быков)
Маяковский, Владимир Владимирович (Википедия)
Русский поэт, драматург, один из крупнейших представителей российского футуризма.
«На груди было кровавое пятно»: как погиб Маяковский

 

 

 

 

 

Оставьте комментарий